f

Անկախ

Միչիգանում հաստատվել է հանտավիրուսի առաջին դեպքը


ԱՄՆ Միչիգան ​​նահանգում  մարդն առաջին անգամ  վարակվել է հանտավիրուսով: Այդ մասին գրում է Detroit Free Press  պարբերականը՝ վկայակոչելով տեղական իշխանությունների պաշտոնական հայտարարությունը: Գրում է Gazeta.ru-ն։

Կինը, որը  հավանաբար վարակվել է կրծողներով բնակեցված դատարկ բազմաբնակարան շենքը մաքրելիս, հոսպիտալացվել է: Այժմ նա արդեն ապաքինվում է և բուժվում է տանը:

«Այս վարակը դեռևս  շատ հազվադեպ է  հանդիպում: Նույնիսկ եզակի  վարակման  դեպքերում հնարավոր է կանխել դրա տարածումը, եթե ձեռնարկվեն նախազգուշական միջոցներ », - հայտարարել  է  տեղի Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Սուսաննա Ռինգլեր-Սերնիգլիան:

Նշվում է, որ հանտավիրուսը հազվագյուտ, բայց ծանր և հաճախ մահացու շնչառական հիվանդություն է: Վիրուսը դրսեւորվում է վարակից մեկ-հինգ շաբաթ անց, որն առավել հաճախ տեղի է ունենում թքի, մեզի կամ կրծողների կղանքի հետ շփման միջոցով: Հիվանդությունն ունի հետևյալ ախտանշանները՝  ջերմություն, գլխացավ, մարմնի ցավեր, ցան, սրտխառնոց, լուծ և թոքային այտուց:

Ավելի վաղ Չինաստանի Յուննան նահանգում տեղի բնակիչը մահացել էր ավտոբուսում ՝ աշխատանքի գնալիս, նրա մոտ հանտավիրուս  էր  ախտորոշվել:

Աշխարհում Միչիգան հանտավիրուս

Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով
Մտավորականները
Դեպի Բագրատաշեն տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ
Տավուշից ուղիղ եթեր
Ակցիայի ժամանակ քաշքշել և փորձել են բերման ենթարկել նաեւ «Հայելի» ակումբի խմբագիր, լրագրող Անժելա Թովմասյանին
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Հայաստանում օրենք չկա, կա Նիկոլ Փաշինյան. Գեղամ Մանուկյան
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Դուք հայրենիք ունե՞ք. Տիգրանաշենի ակցիայի մասնակիցը ոստիկաններին
Ալիևի վարպետության դասը Փաշինյանին. ИА REX
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Բագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհից
Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը
Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել
Բագրատաշենում ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ. քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը
Ավելին
Ավելին