Առավոտյան ժամը 10։00-ին Ստեփանակերտում ռուս խաղաղապահները հայկական կողմին են փոխանցել երեկ ադրբեջանցիների կողմից գերեվարված Արթուր Քաթանյանին։ Նա նախ տեղափոխվել է Ստեփանակերտ:
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Արթուր Քաթանյանն այժմ վերադառնում է Հայաստան եւ գնում է տուն՝ հանգստանալու։
Տեղեկությունը hraparak.am-ին է փոխանցել Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի նախկին տեղակալ Բորիս Ավագյանը։