Տարբերություն չկա, թե որտեղ է գտնվում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ արձակուրդում, թե աշխատավայրում: Երբ նա աշխատանքի է, երկրում ոչինչ չի փոխվում, քանի որ շարունակվում են գեներացնել նույն խնդիրները եւ մնում են նույն մարտահրավերները: Այս մասին հունիսի 9-ին մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանում անցկացվող նախընտրական քարոզարշավից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Անի Սամսոնյանը:
Ըստ նրա, անկախ վերը նշված բոլորից, թշնամին շարունակում է ոտնձգություն կատարել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ, իսկ Փաշինյանն ի վիճակի չէ ինչ-որ կերպ դիմակայել այդ ամենին: «Դա եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը, որպես կառավարիչ, որպես մենեջեր եւ երկրի ղեկավար, որեւէ դեր չի խաղում»,- ընդգծեց Սամսոնյանը: