ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի ճառագայթաբանության ազգային բժշկական հետազոտությունների կենտրոնի գլխավոր տնօրեն, ՌԴ առողջապահության նախարարության գլխավոր անկախ ուռուցքաբան, գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Անդրեյ Կապրինը հայտարարել է, որ օրական հինգից ավելի ծխախոտ ծխելը 20% -ով մեծացնում է քաղցկեղի վտանգը: Գրում է Gazeta.ru-ն։
Նրա խոսքերով՝ ուռուցքաբանական հիվանդությունների կանխարգելման համար անհրաժեշտ է սկրինինգի և բժշկական հետազոտության բոլոր անհրաժեշտ պահանջները կատարել, վարել առողջ ապրելակերպ և չծխել:
Մասնագետը խորհուրդ է տվել նաև չչարաշահել ալկոհոլը և կարմիր միսը, ավելացնել ակտիվությունը, վերահսկել մարմնի զանգվածի ինդեքսը և անհրաժեշտության դեպքում պայքարել գիրության դեմ: