РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ և Ուկրաինայի նախագահներ Ջո Բայդենը և Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում ամերիկացի առաջնորդն իր ուկրաինացի գործընկերոջը հրավիրել է Վաշինգթոն այցելել: Գրում է Gazeta.ru-ն:
«Նա նաև նախագահ Զելենսկիին ասել է, որ անհամբեր սպասում է նրան այս ամառ Վաշինգթոնում՝ Սպիտակ տանը, Եվրոպայից վերադառնալուց հետո», - հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով նախագահի օգնական Ջեյք Սալիվանը:
Նա նաև նշել է, որ Բայդենը Զելենսկիին հավաստիացրել է հունիսի 16-ին Ժնևում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առաջիկա հանդիպման ժամանակ Ուկրաինայի շահերը պաշտպանելու իր մտադրության մեջ: