ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը վեցերորդ շաբաթն անընդմեջ նվազում է։ Այդ մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեուսը: Գրում է Gazeta.ru-ն։
«COVID-19-ի դեպքերի թիվն աշխարհում վեցերորդ շաբաթն անընդմեջ նվազում է, մահվան դեպքերը՝ հինգերորդ շաբաթն անընդմեջ», - նշել է նա:
Գեբրեյեսուսը նաև զգուշացրել է, որ կորոնավիրուսի նոր շտամները կարող են վտանգավոր լինել նրանց համար, ովքեր չեն պատվաստվել, եթե սահմանափակումները շատ արագ վերացվեն:
Աշխարհում կորոնավիրուսով վարակվել է 174 միլիոն մարդ, որոնցից 157 միլիոնն ապաքինվել է, 3,7 միլիոնը՝ մահացել: Վիրուսի տարածման ցուցանիշով առաջին տեղում ԱՄՆ-ն է (34,2 միլիոն դեպք և 612 հազար մահ), որին հաջորդում են Հնդկաստանը (գրեթե 29 միլիոն դեպք և 349 հազար մահ), Բրազիլիան (շուրջ 17 միլիոն դեպք և 473 հազար մահ), Ֆրանսիան (5,7 միլիոն և գրեթե 110 հազար մահ) և Թուրքիան (5,2 միլիոն 48 հազար մահ):