f

Անկախ

Մի կողմում կա դավաճան կապիտուլյանտ՝ իր սպասարկուներով, մյուս կողմում ժողովուրդ եւ առողջ քաղաքական ուժեր. Սերժ Սարգսյան


Ես տեսնում եմ, որ շատերդ զարմացած եք, որ արարողակարգով առաջինը պետք է լիներ իմ ելույթը, բայց խոսեց պարոն Վանեցյանը: Այս մասին «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական քարոզչության պաշտոնական մեկնարկի արարողության ժամանակ նշեց ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը:

«Կարծում եմ՝ դա ճիշտ է, ես եմ առաջարկել եւ իմ այդ քայլով եւս մեկ անգամ ընդգծել եմ, որ գեներալ Վանեցյանը գլխավորում է մեր դաշինքի ցուցակը: Ուրեմն ամեն տեղը ինքը պետք է լինի առաջինը, պետք է առջեւից գնա, պետք է առաջնորդի մեր թիմը, իսկ ես իմ փորձով, իմ հնարավորություններով եւ խորհուրդներով անհրաժեշտ պահին կանգնած եմ նրա թիկունքից, ձեզնից յուրաքանչյուրի թիկունքին»,-ասաց նա:

 

 

Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ քարոզարշավը մեկնարկում է ոչ սովորական պայմաններում. «Ինչպես գիտեք այս ընտրությունները մեր երազանքը չէին, մեզ պարտադրեցին արտահերթ ընտրություններ հայրենիքի համար այս ծանր օրերին եւ մենք ընդունեցինք մարտահրավերը եւ պատրաստ ենք այս կռիվը, կամ ինչպես մեր էպոսում է ասվում, վերջին զարկը տալու հանուն Հայաստանի ապագայի: Սեփական աթոռը հայրենիքից առավել սիրող այս կապիտուլյանտների իշխանությունը ցավոք, չհեռացավ եւ ընտրեց հոգեբանական ծանր վիճակում գտնող ժողովրդին նոր ցնցումների տանելու ճանապարհը, որին մենք ի սկզբանե դեմ էինք: ՀՀԿ-ի եւ «Հայրենիք» կուսակցության ձեւավորած դաշինքը իր օրինակով է ժողովորիդն ցույց տալիս հանուն նպատակների փոխզիջումների գնալու  եւ միասին աշխատելու անհրաժեշտությունը»,-հայտարարեց Սերժ Սարգսյանը:

Նրա ներկայացմամբ, գալիք 2 շաբաթում իրենց դաշինքի թեկնածուները իրենց հետ միասին կշրջեն բոլոր մարզերով եւ կներկայանան ժողովրդի դատին. «Մենք վճռական ենք տրամադրված, մեր թիմի յուրաքանչյուր անդամ ցուցակում կամ ցուցակից դուրս, կարող է անվարան հայտարարել, որ ունի գիտելիք, փորձ, բավարար կամք եւ պատիվ այս կապիտուլյանտների իշխանությունից երկիրը մաքրելու համար:

Բոլորս պետք է հստակ գիտակցենք, որ սա սովորական ընտրություն չէ: Այս անգամ  ընտրությունը պետություն ունենալ-չունենալու միջեւ է: Այս ընտրությունը հայրենիքը կորցնելու եւ չկորցնելու միջեւ է, անկախ պետություն չունեցող ժողովուրդներին միանալու կամ դրանից խուսափելու եւս մեկ կամ նույսնիկ վերջին շանս ստանալու համար է: Ես չեմ ուզում, որ իմ թոռները իրենց տանը Արարատի նկարի կողքին պատից կախեն Տաթեւի վանքի կամ Սեւանա լճի պատկերները որպես կորուսյալ հայրենիքի եւս մի հատված մի մասին պատմող հուշ»,-ասաց ՀՀ երրորդ նախագահը:

«Սիրելի թիմակիցներ, նախորդ 3 տարիներին ՀՀԿ-ն անցամ 2018-ի քավարանով, քաղաքական հետապնդումների միջով, դարձավ ատելության խոսքի թիրախ, ամեն կերպ փորձ արվեց մեզ լռեցնելու, բայց մենք չլռեցինք ու չընկրկեցինք: Իմ ու իմ թիկամիցների համար հեշտ է ասել՝ մենք զգուշացնում էինք, կանխատեսել էին, բայց դրանք արդեն անօգուտ խոսքեր են: Այդ խոսերը հետ չեն բերելու ոչ մեր 5 հազար զոհվածներին, ոչ էլ Արցախի կորսված 75 տոկոսը:

Ո՞ւմ մտքով կանցներ, որ հայրենի հողի համար իրենց կյանքը տված մեր հերոսները այդ նույն հողում խաղաղ ու հավերժ ննջելու հնարավորություն անգամ չեն ունենալու: Հայաստանն այս դավաճանների պատճառով կորցրել է իր դաշնակիցների եւ գործընկերների հարգանքն ու վստահությունը: Այս պոպուլիստ ու անբարո իշխանությունը լավագույնս ջանացել է միայն մի հարցում, որ մենք ազգովի բզկտվենք,  թուլանանք, պարտվենք պատերազմում եւ դատապարտվենք դանդաղ մահվան: Հիմա հենց այդ վիճակում ենք:

Առաջիկա ընտրությունները մահը հաղթելու եւ վեր հառնելու հնարավորություն են: Այս օրերին նկատում ենք, որ փորձ է արվում քաղաքական օրակարգը սխալ ուղղությամբ տանել: Ես երբեք չեմ եղել սեւ-սպիտակի կամ կործանարար այլ ջրբաժանների կողմնակից: Իմ գործունեությամբ միշտ փորձել են համերաշխություն ու միասնականություն ապահովել մեր երկրի ներսում: Մեր խնդիրը երկրում ներհասարակական համերաշխություն հաստատելը եւ բեւեռացումների ճանապարհը փակելն է: Չկա երկու բեւեռ, այս դասը բոլորը պետք է սովորած լինեն: Մի կողմում կա դավաճան կապիտուլյանտ իր սպասարկուներով, մյուս կողմում ժողովուրդ եւ առողջ քաղաքական դաշտի առաջատար ուժեր: Մեր նպատակը ոչ թե հերթական բեւեռացման ու պառակտումների տանելն է, այլ բոլորի հաղթանակով կապիտուլյանտների իշխանությանը ջախջախիչ պարտության մատները»,-հայտարարեց Սերժ Սարգսյանը:

Սերժ Սարգսյան արտահերթ խորհրդարանական ընտրություններ խմբագրի ընտրանի

Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  
Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
«Ժողովուրդ».ԿԿՀ-ին հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են
«Փաստ». Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում
«Հրապարակ». Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով
«Փաստ». Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու
«Ժողովուրդ». Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է
«Հրապարակ». Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել
Ավելին
Ավելին