f

Անկախ

Մարզահամերգային համալիրում ներկայացվեց «Դեպի մեծ երազանքներ» հայկական երաժշտական ներկայացումը


Արժևորելով հզոր անցյալը՝ ավելի պայծառ ու լուսավոր ապագայի հավատով հունիսի 5-6-ը Մարզահամերգային համալիրում անցկացվեց «BiGiDream» մանկական, ճանաչողական, ժամանցային, մրցութային, երաժշտական փառատոնը, որի շրջանակում ներկայացվեց «Դեպի մեծ երազանքներ» հայկական մանկական երաժշտական ներկայացումը: Ներկայացման հիմքում հայկական մուլտֆիլմերի հերոսներն էին, որոնց հետ ծանոթանում են Բիգին՝ երազող հայը տիեզերքից, և իր ընկերները՝ աշխատասիրության խորհրդանիշ Ուման և բարության ու հոգատարության խորհրդանիշ Ասպետը:

Կրթական, ճանաչողական ու միևնույն ժամանակ ժամանցային այս ներկայացումը բացառիկ է իր ձևաչափով, ներկայացված հերոսներով, պարերով, երգերով, հատուկ ստեղծված ինքնատիպ հագուստներով ու վիզուալ ձևավորումով։

«Դեպի մեծ երազանքներ» երաժշտական ներկայացման համահեղինակ Դինա Ավետիսյանը փաստում է՝ ներկայացման գաղափարն էր մարդկանց տանել դեպի հեքիաթը։ «Մյուզիքլի գաղափարն է, որ մեր բոլորի երազանքներն իրականանում են, եթե հավատում ենք ու ամեն օր թևեր տալիս մեր երազանքներին։ Ստեղծվել է բոլորովին նոր հեքիաթ, որի հիմքում մեր հայկական հեքիաթների հերոսներն են։ Եվ այս հեքիաթի շուրջ աշխատել է իսկական հեքիաթային թիմ»,-նշում է Դինա Ավետիսյանը՝ փաստելով, որ ամբողջ թիմը մեծ խանդավառությամբ է աշխատել նախագծի իրականացման վրա։

Նախագծի առաջնային նպատակն է հիշեցնել բոլորիս, որ ամենակարևորը կյանքում երազելն է ու այդ երազանքի համար ամեն օր քրտնաջան աշխատելը: Իսկ ահա մեծ, համընդհանուր նպատակների հասնելու համար անհրաժեշտ է նաև ուշադիր ու հոգատար լինել միմյանց նկատմամբ, այլապես անհնար է երջանիկ լինել: 

Ազգային նպատակներին հասնելու համար էլ պետք է ճանաչել, հարգել և ընդունել մերը՝ հայկականը: Ներկայացման բոլոր գլխավոր կերպարները հայ են  և իրենց կերպարային կյանքով ապացուցում են, որ հայը կա՛ ու Աստծո կամոք, դեռ ասելիք ու անելիք ունի…

Հավելենք, որ «BiGiDream» մանկական, ճանաչողական, ժամանցային, մրցութային, երաժշտական փառատոնն իրականացնում է  «Հայը կա» նախաձեռնությունը:

Փառատոնը հնարավորություն ստեղծեց մի քանի օր շարունակ մեկ հարթակում համախմբել ՀՀ բոլոր մարզերից մանկական աշխատանքներ եւ ստեղծագործություններ։ Մարզահամերգային համալիրում ստեղծվեց մի միջավայր, ուր երեխաները օրեր շարունակ իրենց հասակակիցների հետ մասնակից էին ամենատարբեր ժամանցային խաղ-միջոցառումներին։ Մինչ փառատոնի մեկնարկը անցկացվել էին նաև հատուկ դասընթացներ՝ ուղղված երեխաների կարողությունների զարգացմանն ու տաղանդների բացահայտմանը:

Հունիսի 8-18-ը փառատոնի թիմը շրջագայելու է ամբողջ Հայաստանով և Արցախով՝ երեխաների հետ և երեխաների միջոցով վառելու մարդկանց մեջ հույսի, հավատի, սիրո և միասնության ջահը:

Այս յուրահատուկ ապաքաղաքական կրակարշավը նպատակ ունի նաև բացահայտելու մեր երկրի, իսկ հետագայում նաև սփյուռքի տաղանդավոր հայերին և դրդել բոլորին երազել ու միասնաբար հասնել թե՛ անձնական, թե՛ համընդհանուր երազանքների ու նպատակների:

մշակույթ

Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
Արցախցիների շուրջ 65%-ը չի ուզում արտագաղթել ՀՀ-ից. Մնացածի 35 %-ի մեծ մասը ձգտում է արտագաղթել ՌԴ. Արցախի ՄԻՊ
Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղի բնակիչները՝ ի նշան ոռոգման ջրի բարձր գնի դեմ  բողոքի, փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա  պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը
Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեում Հայաստանը ներկայանում է «Արձագանք» մուլտիմեդիա նախագծով
Հանրապետության հրապարակում ոստիկանները մի երիտասարդի մոտ զենք են նկատել. Նրան ձերբակալել են
Քաղաքացուն խոշտանգելու մասին փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ԲԿ
Գոռ Ներսիսյան․ «Ամեն բան անելու եմ Եվրոպայի առաջնությունում հաջող հանդես գալու համար»
Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am
Լարսը փակ է բեռնատարների համար
Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանի նամակին
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հաստատ էս տատիկ-պապիների հետեւում ուրիշ մարդիկ կան. Քաղաքապետարանի պաշտոնյան՝ փողոցային առեւտուր անողների մասին
Ավելին
Ավելին