f

Անկախ

«Ինտեր ակցիա»-ի սոցհարցման արդյունքներով` ընդդիմությունը կարող է հաղթել Փաշինյանին


Քաղաքագետ, վերլուծաբան Նիկոլայ Սպիրիդոնովն այսօրվա ասուլիսի ընթացքում անդրադարձել է հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին` ներկայացնելով Երևանում և ՀՀ մարզերում հայաստանյան գործընկերների հետ «Ինտեր ակցիա» հանրային զարգացման կենտրոնի (Центр общественного развития «Интер-Акция») անցկացրած սոցհարցումների արդյունքները, որոնք վերաբերում են քաղաքացիների շրջանում նախընտրական տրամադրություններին:

Ըստ այդմ` Երևանի կտրվածքով Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ձայների 16,3%-ը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը` 21,6%, «Պատիվ ունեմ» դաշինքը (Արթուր Վանեցյան)` 10,8%, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (Գագիկ Ծառուկյան)` 4,2%, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը (Էդմոն Մարուքյան)` 4,6%, «Սասնա ծռեր» կուսակցությունը` 2,1%, «Հայ ազգային կոնգրես»-ը (Լևոն Տեր Պետրոսյան)` 1,7%, առայժմ չկողմնորոշվածները` 22,6%:

Ինչ վերաբերում է մարզերին, ապա պատկերը հետևյալն է. «Քաղաքացիական պայմանագիր»` 27,3%, «Հայաստան» դաշինք` 14,1%, «Պատիվ ունեմ» դաշինքը` 8,2%, ԲՀԿ-ն` 6,1%, ԼՀԿ-ն` 3,7%, «Սասնա ծռեր»-ը`1,3%, ՀԱԿ-ը` 0,7%, դեռևս չկողմնորոշվածները` 25,1%:

Հատկանշական է, որ հարցվածների 63%-ն ասել է, որ ընտրություններից հետո երկրի ներքաղաքական իրավիճակը կկարգավորվի, մինչդեռ 18%-ը հակառակ կարծիքին է:

Ինչ վերաբերում է ապագա խորհրդարանի և կառավարության գլխավոր խնդիրներին, ապա 73%-ը համարում  է երկրի անվտանգության ապահովումը, 12%-ը` տնտեսական խնդիրների հաղթահարումը, 7%-ը` կոռուպցիայի դեմ պայքարը:

Մեկնաբանելով սոցհարցումների արդյունքները` Սպիրիդոնովը նշել է, որ հիմնական պայքարը ծավալվելու է ՔՊ-ի, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների միջև: Նա ընդգծել է, որ վերջին ամիսների ընթացքում ընդդիմադիր ուժերի վարկանիշը բարձրացել է, իշխանական կուսակցության վարկանիշը` նվազել:

Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյան Արթուր Վանեցյան սոցհարցումներ արտահերթ խորհրդարանական ընտրություններ

Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
Աստված մեզ հազարավոր տարիներ առաջ ստեղծել, պահպանել է, ոչ այն բանի համար, որ այսպես անփառունակ վերջանանք
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Ավելին
Ավելին