Արմավիրի մարզում Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի ժամանակ քաղաքացիներից մեկը վանկարկել է «Նիկոլ, դավաճան», որից հետ հնչել է «Բռնեք դրան» հրահանգը: Այնուհետև մի խումբ անձիք և ոստիկաններ վազել են տղամարդու հետևից։
Մեդիապորտ-ի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի «ախրանիկները» դաժան ծեծի են ենթարկել քաղաքացուն, որից հետո, ըստ ականատեսների, քաղաքացուն ծանր վիճակում դրել են մեքենան ու հեռացրել տեղանքից:
Ըստ Մեդիապորտ-ի՝ «Նիկոլ դավաճան» վանկարկած քաղաքացուն ծեծի ենթարկածները ՔՊ ցուցակի 5-րդ համար Խաչատուր Սուքիասյանի՝ Գռզոյի «ախրանիկներն» են: