f

Անկախ

Արագածոտնի մարզում այս պահին կորոնավիրուսով վարակվածներ չկան. Մարզպետը խորհրդակցություն է անցկացրել


Արագածոտնի մարզում այս պահի դրությամբ հաստատված վարակակիրներ չկան: Այլ երկրներից Արագածոտնի մարզ են ժամանել 34 քաղաքացի, որոնք զննվել են, գանգատներ չունեն և գտնվում են հսկողության տակ: Այս մասին հայտնում են Արագածոտնի մարզպետարանի ֆեյսբուքյան էջում:

«ՀՀ Արագածոտնի մարզպետարանում այսօր տեղի է ունեցել Կորոնավիրուսային հիվանդությունների (COVID19) տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որին մասնակցում էին ՀՀ ոստիկանության, ՀՀ ԱԱԾ, ՀՀ ԱԻՆ ՓԾ, ՀՀ ՊԵԿ Արագածոտնի մարզային կառույցների ղեկավար կազմը, ՀՀ առողջապահության նախարարությանը ենթակա Արագածոտնի մարզային կառույցների ղեկավարները, մարզպետարանին ենթակա բժշկական կենտրոնների տնօրենները և մարզպետարանի ոլորտային պատասխանատուները:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել և որոշվել է`

-Տեղեկատվության փոխանցման, կեղծ տեղեկատվությունը օպերատիվ կերպով բացահայտելու և հասարակության մեջ վարակի կեղծ դեպքերի ասեկոսեներով պայմանավորված անտեղի խուճապ չառաջացնելու նպատակով՝ ապահովել սերտ համագործակցություն միջգերատեսչական հանձնաժողովի անդամների և ուժային կառույցների միջև:

-Ինտենսիվ աշխատանքներ իրականացնել հնարավոր վարակակիրների բացահայտման ուղղությամբ: Հայաստան ժամանած կամ ժամանող անձանց վերաբերյալ տեղեկատվությունը ստանալուն պես վերջիններիս պարտադիր բուժզննման ենթարկել: Բուժօգնություն տրամադրելիս խստիվ բացառել սիրողական և հայեցողական մոտեցումները, ցուցաբերել մասնագիտական մոտեցում:

‼Արագածոտնի մարզում այս պահի դրությամբ հաստատված վարակակիրներ չկան: Այլ երկրներից Արագածոտնի մարզ են ժամանել 34 քաղաքացի, որոնք զննվել են, գանգատներ չունեն և գտնվում են հսկողության տակ: Մեկուսացվել է 2 քաղաքացի, որոնց 14-օրյա կարանտինային ժամկետը լրացել է, վերջիններս զննվել են և լիարժեք առողջ են:

Արտերկրից Արագածոտնի մարզ ժամանած բոլոր անձինք ենթարկվում են պարբերական ստուգման և մշտական վերահսկողության տակ են:

Ռիսկային երկրներից վերադարձածների ողջ շրջանակը պարզելու և այն պատասխանատու բոլոր օղակներին հասանելի դարձնելու համար հանձնարարվել է համագործակցել Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի հետ:

-Արագածոտնի մարզի ենթակայության 4 բուժհաստատություններում առանձնացվել են մեկուսացված հատվածներ, որտեղ անհրաժեշտության դեպքում հնարավոր է կազմակերպել մեկուսացում:

Այս պահին այդ տեղերից ոչ մեկում մեկուսացվածներ չկան։

-Մարզն ապահովված է շտապօգնության մեքենաների բավարար քանակով: Հանձնարարվել է ձևավորել շտապօգնության երկրորդ խմբեր /բրիգադներ/, որոնք կսպասարկեն այլ երկրներից վերադարձած կամ վիրուսի ախտանիշեր ունեցող անձանց:

-Մարզի բուժհաստատություններն ապահովված են մեկանգամյա օգտագործման արտահագուստով և բժշկի մեկուսացումն ապահովելու համար անհրաժեշտ այլ բժշկական պարագաներով:

-Մարզի դեղատները և խանութները հիմնականում ապահովված են ալկոգելով և հակամանրէային ախտահանիչ նյութերով: Դրանց բացակայությունը լինում է ժամանակավոր:

-Հանձնարարվել է ապահովել մարզի երթուղիները սպասարկող հասարարական տրանսպորտի ախտահանումը /հանձնարարականի կատարման նկատմամբ իմ կողմից իրականացվելու է խիստ հսկողություն/:

- Պարբերաբար բուժզննման ենթարկել ջրամատակարարման ոլորտի՝ խմելու ջրի օրվա կարգավորիչ ջրամբարների առավել մոտ գտնվող աշխատակիցներին: Հիվանդության որևէ ախտանշան հայտնաբերելուն պես մեկուսացնել և բացառել հիվանդության ախտանիշեր ունեցող անձանց աշխատանքներում ներգրավելը:

-Աշխատանքներն իրականացնել համակարգված, մշտական կապի մեջ լինել համայնքների ղեկավարների, բուժհաստատությունների ղեկավարների, համաճարակաբանների և միջգերատեսչական հանձնաժողովում ընդգրկված կառույցների աշխատակիցների հետ:

-Մշակվել են «Արագածոտնի մարզի մակարդակով Կորոնավիրուսային հիվանդությունների (COVID19) բերովի դեպքերով պայմանավորված արտակարգ իրավիճակների արձագանքման» և «Արագածոտնի մարզի մակարդակով Կորոնավիրուսային հիվանդությունների (COVID19) երկրորդային դեպքերով պայմանավորված արտակարգ իրավիճակների արձագանքման» պլանները, աշխատանքներն իրականացվում են պլաններին համապատասխան:

Արագածոտնի մարզում իրավիճակը վերահսկելի է: Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները կորոնավիրուսի ենթադրյալ վարակակիրների մեկուսացման և վարակի տարածումը կանխելու ուղղությամբ»,- ասվում է հայտարարությունում»:

Արագածոտնի մարզ

Փարիզում տղամարդը փակվել է Իրանի հյուպատոսարանում և սպառնացել պայթեցնել իրեն․ նա ձերբակալվել է
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Իսրայելի ու Իրանի միջև հարձակումների շարքն ավարտվել է. CNN
«Մեծ յոթնյակի» երկրներն Իրանին կոչ են արել դադարեցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման աջակցությունը
«Մեծ յոթնյակի» երկրները երբևէ այսքան միասնական չեն եղել. Բլինքեն
«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի դեմ՝ Հորդանանի Արևմտյան ափին տիրող իրավիճակի առնչությամբ
Ղազախստանի նախագահն արգելել է վեյփերի վաճառքն ու տարածումը
Չինաստանը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հիմնական մատակարարն է. Բլինքեն
«Քննիչը ոտքը դրել է քաղաքացու գլխին, ստիպել՝ հանել հագուստը»․ փաստաբանն ահազանգում է, ՔԿ-ն՝ հերքում
Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու, տեղը զիջելու են սահմանապահ զորքերին
ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններ
Քարտեզ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 4 գյուղերի հատվածում կլինի սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Ինչ են որոշել Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ․ պաշտոնական հաղորդագրություն
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ավելին
Ավելին