f

Անկախ

Այս իրավիճակում որևէ պաշտոնյա իրավասու չէ ստորագրելու որևէ միջազգային իրավական փաստաթուղթ. Գևորգ Դանիելյան


Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Ինչպես միշտ՝ արտաքին հարաբարերությունների լրջագույն համակարգ ներկայացնող պաշտոնյայի (իսկ տվյալ դեպքում նաև բոլոր տեղակալների, ինչն արդեն արտառոց ահազանգ է) հրաժարականի հանրային քննարկումը մեզանում սահմանափակվեց զուտ էթիկայի տեսանկյունից։ Ինքս էլ եմ համամիտ՝ խնդիրը նաև այդ ասպեկտով դիտարկելու անհրաժեշտության հետ, քանզի բավարար կենսափորձ ունենալով ու արհեստավարժ լինելուվ, հարկ էր նախապես շրջահայաց գտնվել և հերթական կործանարար էքսպերիմենտների չգնալ, վերջապես՝ շատերիս են գրավիչ «առաջարկություններ» արել։

Սակայն բացառիկ կարևորություն ունի այս հրաժարականների իրավական կողմը։ Մեր ազգային օրենսդրությամբ, մասնավորապես «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 5-րդ հոդվածի համաձայն, միջազգային պայմանագիրը ստորագրելու համար անհրաժեշտ է ՆԱԽԱՊԵՍ ստանալ երկու նախարարությունների եզրակացությունները։ Ընդ որում, Արտաքին գործերի նախարարությունը պետք է եզրակացություն ներկայացնի՝ տվյալ պայմանագրի նպատակահարմարության, ինչպես նաև Երկրի վարած արտաքին քաղաքականությանը և ստանձնած միջազգային պարտավորություններին դրա համապատասխանության մասին, իսկ Արդարադատության նախարարությունը՝ միջազգային պայմանագրի ազգային օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմերի, ինչպես նաև միջազգային պայմանագիրը ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ դարձնող հիմքերի առկայության մասին։

Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարի և իր բոլոր տեղակալների բացակայությունը պարզապես բացառում է վերը նշված եզրակացության ի հայտ գալը, ընդ որում, հատկապես՝ Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարը իմպերատիվ հայտարարել է, որ իրենք չեն պատրաստվում դրական եզրակացություն տալ պետության շահերին հակասող որևէ նախաձեռնությանը։ Հետևությունը մեկն է՝ այս իրավիճակում ցանկացած պաշտոնյա իրավասու չէ ստորագրելու որևէ միջազգային իրավական փաստաթուղթ» ....

 

ֆեյսբուքյան գրառում Գևորգ Դանիելյան միջազգային իրավական փաստաթուղթ

Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
Վիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ
2023-ի 7 ամսում Փաշինյանի ոստիկանական ուղեկցության վրա ծախսվել է 175 հազար դոլար. «Հայաստան»
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումները Հաագայի դատարանում (ուղիղ)
Տավուշում պայքարը շարունակվում է. Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին
Air France ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը
Լարված վիճակ Իսակովի պողոտայում. կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին
Սևանում հրկիզել են «Audi A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին
Եթե գնայինք Տավուշ, սաղին ծեծելու էինք, ստրուկների շրջանն է եկել. Մանվել Եղիազարյան
Լոնդոնում բանակի հեծելազորային գնդի ձիերը փախել են ախոռից` բախվելով մեքենաներին և ավտոբուսին (տեսանյութ)
Կա արտաքին սատարում այս իշխանություններին․ Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու՝ ընդդիմության փորձերի մասին
Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրն ու 2 թոռը տեղափոխվել են հիվանդանոց
Կյանքից հեռացել է արևելագետ, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը
Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է. Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել
Մերժիր գժին. Բողոքի ակցիա Հանրապետության հրապարակում,լուսանկար
Սուրեն Պետրոսյանի աջակիցներն այս պահին հավաքվում են ՁՊՎ-ի մոտ. հայտարարություն
Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին
Սուրեն Պետրոսյանը կոչ է անում տավուշցիներին և իր պայքարի ընկերներին շարունակել պայքարը
Նզովվելու են ոչ միայն ցեղասպանության նահատակներին այլև սեփական հայրենի հողը ուրացողները. Բագրատ Սրբազան
Այդ գործողություններն իրականացվում են Տավուշում ստեղծված ինքնաբուխ շարժումը թուլացնելու նպատակով. Հայտարարություն
ՀՀ Սահմանադրությունը, որում ասվում է, որ «Ղարաբաղը Հայաստանի մաս է», անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ
Ոչ մեկն իրավունք չունի հող հանձնելու. Առաջարկում եմ ստեղծել ինքնապաշտպանական ջոկատներ. գեներալ-գնդապետ
Ավելին
Ավելին