f

Անկախ

Արտակարգ դրության հնարավոր արտակարգ հետևանքները


Ժանտախտները և նմանատիպ վարակները, մեծ պատերազմները փոխել են քաղաքակրթությունները, իրավական համակարգերը, մշակույթները: Դրա լավագույն օրինակը V-VII դարերում Մերձավոր Արևելքում սկսված ժանտախտն էր: Ըստ տարբեր գնահատականների՝ այդ ժամանակաշրջանում զոհվել է 66 միլիոն մարդ: Միայն 6-րդ դարի երկրորդ կեսին զոհվել է Բյուզանդիայի բնակչության 50%-ը, Կոնստանդնապոլսի բնակչության 60%-ը: VII-րդ դարում ժանտախտի զոհերի քանակը նույնպես ահռելի էր: Իսկ ո՞րն էր դրա հիմնական հետևանքը: VII–րդ դարասկազբին Բյուզանդիան ու Պարսկաստանը մոտ 30-ամյա արյունալի պատերազմի և ժանտախտի հետևանքով արյունաքամ էին եղել և ի վիճակի չէին պաշտպանվել արաբական արշավանքներից: Պարսկաստանը փլուզվեց, իսկ Բյուզանդիան մի կերպ կարողացավ դիմադրել: Դա նոր քաղաքակրթության` իսլամի հաղթարշավն էր: Առանց ժանտախտի ավերածությունների՝ դժվար է պատկերացնել իսլամի նման հաջողությունները: Գուցե այդ քաղաքակրթությունը չծնվեր ու մարդկության ընթացքն այլ լիներ, եթե չլիներ ժանտախտը:

Հետագայում ևս քաղաքակրթությունները նման իրավիճակներում տրանսֆորմացվել են: Թագաժահրը` կորոնավիրուսը, անկախ նրանից, թե իրոք այն ունի ավերիչ հատկություն, թե հզոր PR-ի հետևանք է, անկասկած կարող է քաղաքակրթական ազդեցություն ունենալ գլոբալիստների ու նացիոնալիստների պայքարում: Սակայն, մինչ այդ, դիմենք Ջորջո Ագամբենի տեսությանը:

Ջորջո Ագամբենի «Homo Sacer. Հատուկ դրություն» աշխատությունը

Ջորջո Ագամբենը (ծնվել է 1942-ին) իտալացի հանրահայտ փիլիսոփա է, ով համարում է, որ ժամանակակից ժողովրդավարություններին հատուկ է ավտորիտար համակարգի ձգտումը, որի համար նրանք հաճախ են օգտվում «հատուկ դրության» հասկացությունից։ Դա նրանք ձգտում են օգտագործել տեռորիզմի, պատերազմական իրավիճակների, հիմա կարելի է նաև ավելացնել տարբեր պանդեմիաների ժամանակ։ «Հատուկ իրավիճակների» գաղափարը դեռևս Հին Հռոմում էին կիրառում, որի ժամանակ առաջնորդները ստանում էին դիկտատորների լիազորություններ։

«Հատուկ դրությունը» 19-րդ դարի դիկտատորների՝ իշխանության գալու և իշխանությունը պահելու լավագույն գործիքն է եղել։ «Հատուկ դրության» հիմնական իմաստը քաղաքացիական իրավունքների սահմանափակումն է, գործադիր իշխանության ուժեղացումը, անգամ դեկրետների տեսքով օրենքներ հայտարարելը և օրենսդիր իշխանության գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելը։

Այս թեզերը կարելի է գտնել նաև «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի հոդվածներում։ Կառավարությունը կարող է սահմանափակել ազատ տեղաշարժի, հանրահավաքների ու հանրային միջոցառումների, խոսքի ազատության իրավունքները, ինչպես նաև այլ արտակարգ միջոցներ օգտագործել։

Ագամբեն բերում է «հատուկ դրության» գաղափարի պատմությունը։

«Նման կոնցեպտը հանգում է ֆրանսիական իրավական հայեցակարգին և կապված է 1811-ի դեկտեմբերի 24-ի Նապոլեոնի դեկրետի հետ, որը թույլ է տալիս նրան հայտարարել պաշարման իրավիճակ»։ Դա առաջին հերթին թշնամի զորքերի կողմից պաշարման վիճակում հայտնված քաղաքներին էր վերաբերվում։ «Պաշարման իրավիճակի ինստիտուտը սկիզբ է առել ֆրանսիական Սահմանադրական ժողովի 1991-ի հուլիսի 8-ի դեկրետով, երբ սահմանազատվել են «խաղաղության վիճակը» (état de paix) (երբ ռազմական ու քաղաքացիական իշխանությունները գործում են իրենց լիազորությունների շրջանակում) «պատերազմական իրավիճակից» (état de guerre) (երբ քաղաքացիական իշխանությունը պետք է գործի ռազմական իշխանության հետ համատեղ, համապատասխան «պաշարման իրավիճակի» (état de siège)): Կարգի և ներքին անվտանգության պահպանման բոլոր գործառույթները, որոնք ունի քաղաքացիական իշխանությունը, անցնում են բանակի հրամանատարին»։

Ագամբենը հատուկ ուշադրություն է դարձնում 1933-1945թթ․ Գերմանիայում գործած հատուկ դրությանը։ 1933-ին Գերմանիայի Վեյմարիան Հանրապետությունում, Ռեյխստագը այրելուց հետո, մտցվում է հատուկ դրություն՝ «Արտակարգ իրավասությունների մասին օրենքը»։ Օրենքը Հիտլերի կողմից երկարացվել է անորոշ ժամանակով և գործել է Երրորդ Ռեյխի գոյության ողջ ժամանակահատվածում։

Հատկապես հետաքրքրական է 1950-ին Կորեական պատերազմի պատճառով ԱՄՆ նախագահ Թրումանի կողմից մտցված հատուկ դրությունը, որի մասին հետագայում մոռացել են և հիշել են ընդամենը 1978-ին, երբ պատահաբար հայտնաբերել են, որ ոչ ոք այդ դրությունը չի լուծարել։

Ագամբենն ասում է, որ Առաջին աշխարհամարտի ընթացքում բոլոր պատերազմող երկրներում մտցվում են «պաշարման իրավիճակներ»՝ հատուկ դրություններ, և հենց այդ ժամանակներում է դա դառնում տիպական ժամանակակից ժողովրդավարություններին։ Հատուկ դրություններ են հայտարարվում նաև տնտեսական ճգնաժամերի դեմ պայքարի ժամանակներում և ինչպես հիմա տեսնում ենք՝ պանդեմիաների ժամանակ։

Թագաժահրը և գլոբալիզմի ու ազգայնականության պայքարը

Թրամփի իշխանության գալը նոր մակարդակի բարձրացրեց գլոբալիստների ու ազգայնականների պայքարը, որի հետևանքով Միացյալ Նահանգները երկու հակամարտ կողմերի բաժանեց, իսկ Եվրոպական Միությունում սկսվեցին նոր պառակտիչ բանավեճերը։ Հետաքրքրական է, որ Եվրոպառլամենտում Ֆրանսիայի ներկայացուցիչը հայտարարել է, որ էպիդեմիայի դեմ պայքարում արդյունավետ են ազգային կառավարությունների գործողությունները, իսկ համաեվրոպական լուծումները՝ ոչ։ Փակվում են ԵՄ ներքին սահմանները, և յուրաքանչյուր կառավարություն ինքն է փորձում լուծել իր խնդիրները։ Սա ազգային իշխանությունների հաղթարշավն է վերպետական կառույցների հանդեպ։ Պատահական չէ, որ ԱՄՆ-ում և Եվրոպայում բերում են ասիական երկրների՝ Չինաստանի, Սինգապուրի և մյուսների օրինակները, որոնք կարողանում են այնպիսի լուծումների գնալ ու ապահովել համազգային մոբիլիզացիա, որոնց ժողովրդավարական երկրներն ի վիճակի չեն։

Արդյոք թագաժահրն այնպիսի քաղաքակրթական հետևանքներ կունենա՞, ինչպես VII-րդ դարի ժանտախտը, դեռևս դժվար է ասել, սակայն կարող ենք արդեն պնդել, որ մենք նոր ժամանակաշրջան ենք մուտք գործում։

Ստեփան Դանիելյան

Աղբյուրը՝ politeconomy.org


 

Ստեփան Դանիելյան արտակարգ դրություն նոր կորոնավիրուս

Փարիզում տղամարդը փակվել է Իրանի հյուպատոսարանում և սպառնացել պայթեցնել իրեն․ նա ձերբակալվել է
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Իսրայելի ու Իրանի միջև հարձակումների շարքն ավարտվել է. CNN
«Մեծ յոթնյակի» երկրներն Իրանին կոչ են արել դադարեցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման աջակցությունը
«Մեծ յոթնյակի» երկրները երբևէ այսքան միասնական չեն եղել. Բլինքեն
«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի դեմ՝ Հորդանանի Արևմտյան ափին տիրող իրավիճակի առնչությամբ
Ղազախստանի նախագահն արգելել է վեյփերի վաճառքն ու տարածումը
Չինաստանը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հիմնական մատակարարն է. Բլինքեն
«Քննիչը ոտքը դրել է քաղաքացու գլխին, ստիպել՝ հանել հագուստը»․ փաստաբանն ահազանգում է, ՔԿ-ն՝ հերքում
Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու, տեղը զիջելու են սահմանապահ զորքերին
ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններ
Քարտեզ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 4 գյուղերի հատվածում կլինի սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Ինչ են որոշել Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ․ պաշտոնական հաղորդագրություն
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ավելին
Ավելին