f

Անկախ

Նոր խաղացող Հայաստանի և Ադրբեջանի վեճում


Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային միջանցքների ապաշրջափակումը հարցականի տակ է. լարվածությունը  սահմանին չի նվազում: Երևանը մեղադրում է  հարևաններին անօրինական ներխուժման մեջ: Բաքուն վստահեցնում է, որ սահմանագծում է անցկացնում խորհրդային քարտեզների հիման վրա: Իրավիճակին խառնվել է Իրանը՝ դրա մեջ վտանգ տեսնելով իր համար: Ինչով է հղի հերթական սրացումը՝ փորձել է հասկանալ РИА Новости-ն:

Փաշինյանի նախաձեռնությունները

«Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի՝ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ հանձնաժողովը չի կարող աշխատել այս պայմաններում: Երևանն ամեն ինչ կանի, որ խնդիրները սահմանում լուծվեն խաղաղ և դիվանագիտական միջոցներով»,- հայտարարել է Հայաստանի փոխվարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը:

Նիկոլ Փաշինյանը օգնության խնդրանքով դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ Ռուսաստանին, Ֆրանսիային և ԱՄՆ-ին: Անցած շաբաթ ադրբեջանցիները գերի են վերցրել վեց հայ զինվորների՝ նրանց անվանելով դիվերսանտ: Միջադեպը տեղի է ունեցել Կութ գյուղի շրջանում: Դա Հայաստանի Գեղարքունիքի մարզում է՝ սահմանակից Քելբաջարի շրջանին, որը նոյեմբերին անցավ Բաքվի հսկողության տակ:

«Դիվերսանտները հատել են պետական սահմանը երկու ուղղությամբ: Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները  միջոցներ են ձեռնարկել հակառակորդի՝ դեպի մեր հենակետեր մատակարարման ուղիները և անցուղիները ականապատելու փորձի ժամանակ»,- բացատրել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում:

Երևանն իրավիճակն այլ կերպ է տեսնում: «Զինվորականներին առևանգել են Հայաստանի տարածքում, ոչ թե գերի են վերցրել: Նրանք կահավորում էին սահմանը և ականապատում էին հարակից տարածքները: Ականները տեղադրել են զգուշացնող նշաններով: Մենք չեն հաշտվի ադրբեջանական ուժերի ներկայության հետ մեր հողում»,- ընդգծել է Փաշինյանը:

Այցելելով Կութ գյուղ՝ նա առաջարկել է կարգավորման պլանը. ադրբեջանական և հայկական զինվորականները պետք է միաժամանակ լքեն սահմանային գոտին: Վիճելի հատվածներում Փաշինյանը կցանկանար ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների երկրների դիտորդների տեղակայել:

Մոսկվայում նախաձեռնությունն ի գիտություն ընդունեցին: Այստեղ դա ներկայացրեց Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը, որ ժամանել էր  մասնակցելու ռուսական գործընկերների հետ բանակցություններին: Ադրբեջանն անտեսեց Փաշինյանի գաղափարները՝ անվանելով դրանք «նախընտրական հռետորաբանություն»: Ընդ որում, Իլհամ Ալիևը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ «Զանգեզուրի միջանցքն անխուսափելի է», և կոչ արեց սահմանագծման հարցերը չկապել տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հետ:

Թեհրանի կամիր գիծը

ԵԱՀԿ Մինսկի խումբը դեռ լռություն է պահպանում: Բայց անսպասելի արտահայտվեց Իրանը՝ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հիմնական գործընկերներից մեկը:

«Հայաստանի հետ սահմանը կարմիր գիծ է Թեհրանի համար: Բաքուն շարունակում է հայկական հարավային սահմանները ուժային ճանապարհով խլելու փորձերը: Մենք անհանգստացած ենք այն հանգամանքով, որ դա կարող է կտրել մեզանից Երևանը»,- նշել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն:

Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին եռակողմ համաձայնությունից հետո Իրանի իշխանությունները բարձրաձայն հայտարարություններ չեն արել: Թեպետ քանի դեռ ընթանում էր պատերազմը, Թեհրանը կանոնավոր կերպով մեկնաբանում էր իրադարձությունների ընթացքը:

Իսլամական Հանրապետությանը մտահոգում էր, որ հրանոթային արկերը թռչում էին մինչև իր տարածքները: Բայց այաթոլլայի վարչակարգը որևէ կողմի նկատմամբ համակրանք չէր արտահայտում:

«Երևանը մեր հարևանն է, իսկ Բաքվի հետ մենք կապված ենք կրոնով, պատմությամբ և մշակույթով: Այս զինված հակամարտությունը մեր շահերից չի բխում»,- ասել է Իրանի հոգևոր առաջնորդի միջազգային գործերի խորհրդական Ալի Աքբար Վելայեթին:

Հրադադարից առաջ Թեհրանն ավելի որոշակի է արտահայտվել: «Մեզ անհանգստացնում է Ադրբեջանի ճակատագիրը, և մենք պաշտպանում ենք նրա տարածքային ամբողջականությունը: Գրավված տարածքները պետք է ազատագրվեն»,- հաղորդել է Իրանի ԱԳՆ-ն:

Հայաստանի իշխանությունները համարեցին, որ դա ուղղված է ներքին լսարանին: Իրանի հյուսիսում ապրում է 30 մլն էթնիկ ադրբեջանցի: Նրանք այաթոլլայից պահանջում էին աջակցել Բաքվին և փակել իրանա-հայկական սահմանը: Ներքաղաքական լարվածություն էր ծագում, և Թեհրանը չէր կարող լռել:

«Կյանքի Ճանապարհը»

Իրանը միակ երկիրն է, որ սահմանակից է և՛ Ադրբեջանին, և՛ Հայաստանին, և՛ Լեռնային Ղարաբաղին: Ընդ որում, Անդրկովկասի բոլոր պետությունների հետ Թեհրանն աշխատանքային հարաբերություններ է պահպանել:

Բաքվի հետ իրանցիները երկար տարիներ իրականացնում են «Հյուսիս-Հարավ» նախագիծը, որը ենթադրում է երկաթուղիների կառուցում, որոնք կկապեն Իրանը, Ադրբեջանը և Ռուսաստանը: Երևանի հետ ակտիվ առևտուր է, ԻԻՀ-ում մեծ հայկական սփյուռք կա:

Հայաստանի հետ փոխգործակցությունն իրանցիները գնահատում են նաև որպես հակակշիռ Ադրբեջանի և Թուրքիայի հետ մեծ բարեկամության: Թեհրանի և Անկարայի միջև անտեսանելի մրցակցություն է Մերձավոր Արևելքում առաջնորդության համար: 90-ականների սկզբին այդ երկրները մրցակցում էին նաև ազդեցության համար Հարավային Կովկասում: Սկսված սահմանագծումը մտահոգել է Իրանին:

«Թեհրանը և Երևանը ռազմավարական գործընկերներ են:  Արևմուտքի կողմից հակաիրանական պատժամիջոցների հայտարարումից հետո Հայաստանը ԻԻՀ-ի համար վերջին դարպասն է դեպի Եվրոպա: Իրանցիներն ակտիվ ֆինանսական գործունեություն են ծավալում Հայաստանում, գործարքներ են ձևակերպում ուրիշ երկրների հետ: Հայ-ադրբեջանական հարավային սահմանը մոտ է Իրանին: Եթե փակվի նաև իրանա-հայկական սահմանը, կտուժի տնտեսությունը»,- բացատրում է РИА Новости-ին ռուսաստանցի կովկասագետ Նուրալ Հասիմովը: Հեռու չէ նաև հայկական Մեղրին, որով նեղ ճանապարհ է անցնում դեպի Նախիջևան: «Եթե սահմանագիծը տեղաշարժվի, ապա դա կարող է փակել Թեհրանի ելքը Հայաստան: Ակնառու է ուղղակի սպառնալիքը տնտեսական շահերին: Պետք է պայմանավորվել Բաքվի հետ, բայց դա նշանակում է ընդունել տարածաշրջանում Ադրբեջանի և Թուրքիայի ուժեղացումը: Իրանը դա չի ուզում: Սրանից են բխում արտահայտություններն ի պաշտպանություն Հայաստանի»,- խորհում է փորձագետը:

Թեհրանը թերահավատությամբ է վերաբերվում Զանգեզուրի միջանցքի նախագծին, թեև նոր մայրուղին այլընտրանքային երթուղիներ կբացի դեպի Հայաստան: «Զանգեզուրի միջանցքը Երևանը և Թեհրանը կկապի ադրբեջանական Նախիջևանի և Ջուլֆայի միջոցով: Բայց Հայաստանը ելք կստանա նաև ուրիշ երկրներ, ինչը իրանցիների մեջ խանդ է առաջացնում: Չէ՞ որ հիմա հայերի համար Իրանը «կյանքի ճանապարհ» է»,- նշում է Հասիմովը:

Բացել Հայաստանը

Հայ քաղաքագետ Արշալույս Մղդեսյանը համաձայն է, որ Զանգեզուրի միջանցքը դեմ է Իրանի շահերին: Բայց ուրիշ փաստարկներ է բերում. «Ադրբեջանը կապված է Նախիջևանի հետ իրանական տարածքով: Թեհրանում չեն ցանկանում զրկվել տարանցիկ կարգավիճակից: Բացի այդ, այնտեղ զգուշանում են, որ Բաքուն և Անկարան կամրապնդվեն Սյունիքի մարզում: Իսկ Սյունիքը ելք է դեպի Վրաստան և ապա Եվրոպա»:

Մղդեսյանը կարծում է, որ Իրանը կպաշտպանի Հայաստանի՝ բոլոր տրանսպորտային երթուղիների ապաշրջափակման պահանջը, բայց ոչ միայն և միայն Սյունիքի մարզով անցնողը: «Այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը ձեռնտու չէ  Երևանին: Հակառակը, այն կարող է էլ ավելի մեկուսացնել երկիրը: Բանն այն է, որ հայկական երկաթուղիները  չեն հասնում Սյունիք: Կնշանակի մենք չենք կարող օգտվել դրանցից: Երկարացնել այդ ուղիները թանկ է և դժվար:  Այնտեղ լեռներ են, հարկ կլինի բազմաթիվ թունելներ փորել»,- ասում է քաղաքագետը:

Չէ՞ որ ճանապարհ կա հայկական Իջևանից ադրբեջանական Ղազախ դեպի Կասպից ափը: Բացի այդ, Միության ժամանակ երթուղիներ են եղել Հայաստանից Ադրբեջանի կենտրոնական շրջաններ և այնուհետև Ռուսաստան կամ Իրան, հավելում է զրուցակիցը:

Եթե դրանք վերագործարկվեն, Հայաստանը կհավատա, որ իր տարածքային ամբողջականությանը ոչինչ չի սպառնում: Փորձագետի կարծիքով՝ սևեռվածությունը Զանգեզուրի միջանցքի վրա սոսկ բորբոքում է Երևանի մտավախությունները:

Գալիա Իբրահիմովա

 

 

Աշխարհում Ադրբեջան Իրան «Զանգեզուրի միջանցք»

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին