ՆԱՏՕ-ն ողջունում է Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հանդիպումը, որը կայանալու է հունիսի 16-ին Ժնևում: Այդ մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավար Յենս Ստոլտենբերգը: Գրում է Russian.rt.com-ը։
Այդ մասին նա հայտարարել է Բրյուսելում Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի հետ բանակցություններից հետո:
«Ես ողջունում եմ, որ Բայդենը ՆԱՏՕ-ի ղեկավարների հետ հանդիպումից հետո հանդիպելու է նախագահ Պուտինի հետ: Երկու նախագահների հանդիպումը համահունչ է Ռուսաստանի նկատմամբ ՆԱՏՕ-ի երկիմաստ մոտեցմանը, մեզ զսպում և պաշտպանություն է անհրաժեշտ, բայց նաև երկխոսություն», - ընդգծել է Ստոլտենբերգը:
Նրա խոսքերով՝ ՆԱՏՕ-ն պետք է ձգտի բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ:
«Այժմ մեր հարաբերությունները, հավանաբար, ամենադժվարն են Սառը պատերազմից ի վեր, մենք պետք է կանխենք հնարավոր միջադեպերը, մենք շփումների, կանխատեսելիության կարիք ունենք, և Պուտինի հետ Բայդենի հանդիպումը Ռուսաստանի հետ մեր երկխոսության մասն է կազմում», - ընդգծել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
Նա նաև հույս է հայտնել, որ գագաթնաժողովին Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ղեկավարները կքննարկեն սպառազինությունների վերահսկման հարցը:
Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան պատրանքներ չունի Պուտինի ու Բայդենի հանդիպման վերաբերյալ: