f

Անկախ

Մրգերի օգտագործումը կարող է նվազեցնել շաքարախտի ռիսկը․ գիտնականներ


Ավստրալիացի գիտնականները  պարզել են, որ մրգեր ուտելը կապված է 2-րդ տիպի շաքարախտի զարգացման ռիսկի 36%-ով նվազման հետ: Նրանք իրենց հետազոտության  արդյունքները  հրապարակել են  Journal of Clinical Endocrinology and Metabolism  ամսագրում։ Գրում  է  Russian.rt.com-ը։

«Մենք հայտնաբերել ենք  մրգերի օգտագործման և ինսուլինի նկատմամբ զգայունության մարկերների միջև մի կապ: Դրանից բխում է, որ ավելի շատ միրգ օգտագործող մարդիկ պետք է ավելի քիչ ինսուլին արտադրեն, որպեսզի գլյուկոզի մակարդակն իջեցնեն  օրգանիզմում», -  նշել է հետազոտության գլխավոր հեղինակ Նիկոլա Բոնդոննոն:

«Սա կարևոր է, քանի որ հիպերինսուլինեմիան` արյան մեջ ինսուլինի մակարդակի ավելցուկը, կապված է ոչ միայն շաքարախտի, այլև արյան բարձր  ճնշման, գիրության և սրտանոթային հիվանդությունների հետ: Առողջ դիետան և ապրելակերպը, որը ներառում է մրգերի օգտագործումը, անխուսափելի միջոց է 2-րդ տիպի շաքարախտի զարգացման ռիսկը նվազեցնելու համար», - հայտարարել է  նա:

Էդիթ Քոուենի համալսարանի գիտնականները վերլուծել են AusDiab երկայնական շաքարախտի ուսումնասիրությանը մասնակցած 7,675 ավստրալացիների տվյալները: Գիտնականները գնահատել են մարդու կողմից մրգերի և մրգահյութի ընդունումը և  նրանց շրջանում  շաքարախտի տարածվածությունը հինգ տարվա ընթացքում:

Ուսումնասիրության այն մասնակիցների մոտ, ովքեր ուտում են  առնվազն երկու բաժին պտուղ (Ավստրալիայի  նորմատիվներով  մոտ 300 գրամ), ինսուլինի զգայունությունը զգալիորեն ավելի բարձր է, քան նրանց, ովքեր ուտում են  կես բաժին: Միևնույն ժամանակ, հյութի նկատմամբ նման կախվածություն չի նկատվել: «Դա, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է նրանով, որ հյութն ունի շատ ավելի շաքար և շատ ավելի քիչ  միջուկ», - նշել է  Բորդոննոն:

Ըստ գիտնականի ՝ անհասկանալի է մնում, թե  հստակ  ինչպես են պտուղներն ազդում ինսուլինի զգայունության վրա:

«Մրգերը հարուստ են ոչ միայն վիտամիններով և հանքանյութերով, այլ նաև ֆիտոքիմիկատներով, որոնք կարող են բարձրացնել ինսուլինի զգայունությունը: Միջուկը  օգնում է կարգավորել շաքարի հոսքը արյան մեջ, ինչպես նաև  նաև օգնում է հագենալու  զգացողությանը: Ավելին, մրգերի մեծ մասում ցածր գլիկեմիկ ինդեքս կա. Մրգերի մեջ պարունակվող շաքարն օրգանիզմը  ավելի դանդաղ է մարսում և ներծծվում », - նշել է հետազոտողը:

Աշխարհում շաքարախտ մրգեր առողջական

Բաղանիս Այրումի հատվածում ադրբեջանցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ)
Ցեղասպանումը եւ հայրենիքի բռնազավթումը նոր թափ է ստանում. ԱՍԱԼԱ-ի քաղաքական ղեկավարություն
Ընդդիմության ընդդիմությունները թող ընդհանրապես չխոսեն, տղավարի հելեք, կանգնեք, զենք բռնենք. Ակցիայի մասնակից
Սասուն Միքայելյան, դուք եւ ձեր կցորդները, հավաքեք ձեզ. Բագրատ Սրբազան
Ոսկեպարը, կարճ ասած, կմնա անկլավ. Իշխան Աղբալյան
Ես հրաժարական չեմ տալու. Կիրանցի վարչական ղեկավար
2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճնշող մեծամասնությունն ընտրել է ՔՊ-ին. Վահե Դավթյան
Ապրլի 24-ի առթիվ նվեր՝ Իլհամ Ալիևին
Սահմանամերձ Կիրանցում դասադուլ է
Որ մեկդ մասնակից եղաք էդ հակահայ, գործին, իմ ամենամտերիմ գործընկերն էլ լինեք, դառնալու եք իմ ամենաոխերիմ թշնամին. Գեոդեզիստի կոչը գործընկերներին
Բագրատ Սրբազանը Նոյեմբերյանում է. Պետք է գործենք կանոնավոր, բանակի պես
Կառավարություն. Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Ռուբեն Վարդանյանի հացադուլից հետո որպես պատիժ նրան թույլ չեն տվել խոսել հարազատների հետ. Արցախի ՄԻՊ
Երեկվա հանդիպումից հետո հասկացել ենք՝ գործողությունները սպառնում են մեր անվտանգությանը. Նոյեմբերյանի փոխքաղաքապետ
«Ո՞վ է Նիկոլ Փաշինյանը. այսպես կզած ինչքա՞ն պետք է ապրենք». Գեղարքունիքի բնակիչ
Էսօր Իջևանն է, վաղը Գեղարքունիք են հասնելու, հերթով գալիս են. Քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղին
Գյուղապետերին ասել են՝ փուլային տարբերակով ամբողջական հանձնելու են և շատ արագ. Սուրեն Պետրոսյան
Ջահերով երթ. Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ. Հայտարարություն
Մեր զորքը նահանջել է մեր դիրքերից. Բագրատ Սրբազան
Կոչ եմ անում բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքին, ոչ մի քայլ հետ չգնաք. Մահապարտների ջոկատի հրամանատար
Երևանում վթարի է ենթարկվել թիվ 38 երթուղին սպասարկող ավտոբուսը. տուժած կա
Ես հրաժարվել եմ այդ հանձնաժողովի անդամ լինելուց, ես իմ սահմանը ճանաչում եմ դիրքերով, ոչ թե փշալարով. Բաղանիսի գյուղապետ
Նոյեմբերյան համայնքի ղեկավար կազմը, այդ թվում գյուղապետները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. Հայտարարություն
Նոյեմբերյանի համայնքում այս պահին իրավիճակը լարված է. մարդիկ ճանապարհ են փակել
ՀՀ-ում անվտանգության համակարգի ներդրման թեմայով «ԱՐԱՐ» հիմնադրամը հետազոտությունների դրամաշնորհ է հայտարարել
Ավելին
Ավելին