ՀՀ իշխանությունը կսահմանափակի հրավառությունը: Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց էկոնոմիայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը:
Նրա խոսքով՝ 2015 թվականի ԵԱՏՄ շրջանակում ընդունվել է հրավառության 5 կատեգորիա: «Այդ կապակցությամբ Հայաստանն ընդունում է համապատասխան փոփոխություններ եւ սահմանում դրանց օգտագործման կանոնները: Մասնավորապես 3-5 կատեգորիայի հրավառությունը հնարավոր է կիրառել տոնական օրերին: Բացի այդ տեղական ինքնակառավարման մարմինները կորոշեն հրավառության վայրը»,-պարզաբանեց Ավանեսյանը:
Նա նշեց, որ 1-2 կատեգորիան չեն կարող գնել մինչեւ 16 տարեկան անձինք:
Նա նաեւ նկատեց, որ 1-2 կատեգորիայի վաճառքը կարգելվի, եթե դրանց օգտագործման ժամանակ աղմուկը գերազանցի 60 դեցիբելը 250 մ հեռավորության վրա: