f

Անկախ

Ո՞ր մայրն իր զավակին կնվիրի հայրենիքին, եթե որդու ոսկորներից «տոպրակ» են սարքում ու հատակին գցում. Միքայել Մինասյան


Էլ ո՞ր մայրն իր զավակին կնվիրի հայրենիքին, եթե որդու ոսկորներից «տոպրակ» են սարքում ու նկուղի հատակին գցում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

Նա, մասնավորապես, գրել է.

«Սա վերջն է։ Ե՛վ պետության, եւ՛ հասարակության։ Էլ ո՞վ է պատրաստ զոհվել հանուն պետության, եթե այսպես են վարվում հերոսների հետ։ Էլ ո՞ր մայրն իր զավակին կնվիրի հայրենիքին, եթե որդու ոսկորներից «տոպրակ» են սարքում ու նկուղի հատակին գցում: Սա նաեւ բանակի վերջն է։ Էլ ո՞ր զինվորը կամ սպան, տեսնելով այս պատկերը, կունենա պարտքի զգացում։

Սա հասարակության վերջն է, որը հիմնավորապես եւ անվերադարձ բարոյազրկվեց։ Ու այդ խարանն այս լուսանկարով դրոշմեց իր վրա։

Այս լուսանկարը նաեւ բովանդակային խոսակցության վերջն է բոլոր նրանց հետ, ովքեր փորձում էին Նիկոլին արդարացնել նրա «անփորձությամբ», «վատ ժառանգությամբ», անհավասար պատերազմական ուժերով։ Նրանց հետ այլեւս անիմաստ է խոսել, եթե դեռ փորձում են ինչ-որ բան ասել։

Պատերազմի ամենասկզբից վիժվածք Նիկոլը եւ վիժվածք Աննան թաքցրել են զոհերի թիվը, իսկ հետո՝ դիերը։ Պատերազմից 7 ամիս անց, երբ հանկարծ հայտնվեց այս լուսանկարը, ընդամենը 4 ամսվա նախարարը, (բայց արդեն հայրենիքի համար մատուցած ծառայությունների 1-ին աստիճանի մեդալակիրը), Հանրայինի եթերում հանգիստ ասում է, թե «բա ինչի՞ մեջ պետք է պահեին դիերը», իսկ վիժվածք վարչապետ կոչվածը րոպեներ առաջ խոսում էր առողջապահական համակարգի դանդաղ բարեփոխումների մասին՝ գեթ 1 ափսոսանքի ու զղջման խոսք չուղղելով այդ խայտառակ տեսարանին ականատես դարձած ծնողներին ու հարազատներին, որոնք 7 ամիս է՝ խելագարի պես փնտրում են իրենց զավակներին կամ գոնե նրանց մասունքները:

Սրանցից ոչ ոք չի պարզաբանում, թե ինչո՞ւ պատերազմից 7 ամիս անց պետք է պատահաբար ի հայտ գան տղերքի՝ նախ դավաճանված եւ սպանված, ապա նկուղներում թաքցված մարմինները:

Ոչ ոք չի խոսում, որ սա պետական հանցագործություն է եւ մարդու անարգանք։ Սրա համար պետք է քրեորեն պատժել։

Ոչ ոք չի խոսում, որ ծնողներին վերադարձնում են 1 ձեռքով ու 3 ոտքով կապոցներ, իսկ երբ պարզվում է, որ մեկն ավել է, ասել են՝ դե մեկ ոտքը հետ տվեք։

Ոչ ոք չի պատժում նրանց, ովքեր հիմա լկտիաբար ասում են՝ դե պատերազմ է, ի՞նչ եք ուզում։

Ոչ ոք չի թքում նրանց երեսին, ովքեր ասում են, թե լուսանկարը մի՛ քաղաքականացրեք։

Այս լուսանկարների մեղավորներն ու հանցակիցները միայն Նիկոլը, Աննան ու 4-ամսյա նախարարը չեն։ Հանցակից են լեզուները կուլ տված ինտելիգենցիան, հարմար առիթով մեդալները հետ տվող վաստակավորները, Նիկոլի դիմաց Փարիզներում թանկանոց կոստյումներով նստած սփյուռքահայերը, Մաշտոցի պուրակը «հայոց հարց» դարձրած բնապահպանները, տրանսպորտի 50 դրամ թանկացման դեմ միտինգներ անող հայտնիները, հենց հիմա «քաղաքականությամբ չենք զբաղվում» ասողները։ Բոլորն, ովքեր այսօր լուռ են:

Ցանկը՝ շարունակելի։

Նրանց թվում է, թե իրենք մոռացվելու ու ներվելու եմ: Վստահ եմ, որ՝ ոչ: Իսկ անձամբ ես հույս ունեմ, որ վերոնշյալներին այլեւս երբեք դեմ առ դեմ չեմ տեսնելու, որովհետեւ վստահ չեմ, որ կկարողանամ զսպել ինձ»։

Միքայել Մինասյան

Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով
Մտավորականները
Դեպի Բագրատաշեն տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ
Տավուշից ուղիղ եթեր
Ակցիայի ժամանակ քաշքշել և փորձել են բերման ենթարկել նաեւ «Հայելի» ակումբի խմբագիր, լրագրող Անժելա Թովմասյանին
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Հայաստանում օրենք չկա, կա Նիկոլ Փաշինյան. Գեղամ Մանուկյան
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Դուք հայրենիք ունե՞ք. Տիգրանաշենի ակցիայի մասնակիցը ոստիկաններին
Ալիևի վարպետության դասը Փաշինյանին. ИА REX
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Բագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհից
Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը
Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել
Բագրատաշենում ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ. քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը
Ավելին
Ավելին