Հայաստանում Beeline-ը հայտարարում է, որ մարտի 17-ից կփակվեն ընկերության բոլոր վաճառքի եւ սպասարկման գրասենյակները, բացի Ազատության 24/1 հասցեում գտնվող գրասենյակից, որը կաշխատի ամեն օր՝ 9:00 մինչեւ 18:00-ը: Այս պահին նախատեսվում է, որ գրասենյակները կսկսեն իրենց գործունեությունը ապրիլի 1-ից, որի մասին կտեղեկացնենք հավելյալ:
Նշենք նաեւ, որ ընկերությունը մեկ ամսով հետաձգում է հետվճարային բաժանորդների, ինչպես նաեւ բոլոր COMBO փաթեթների վճարումները:
Տեղեկացնում ենք նաեւ, որ ողջ Հայաստանի տարածքով կգործի SIM քարտերի եւ հեռախոսների անվճար առաքում, որոնք կարելի է ձեռք բերել E-shop-ի միջոցով`
beeline.am/eshop
Հիշեցնենք նաեւ, որ հաճախորդների համար նույնպես ստեղծված են բոլոր հնարավորություններն՝ անհրաժեշտ կարգավորումներն ու սպասարկումն առցանց ստանալու համար.
Beeline բջջային եւ ֆիքսված կապի կամ ինտերնետի առցանց վճարումներ կարելի է անել այստեղ
կամ BeeMoney հավելվածով
Հաշիվը եւ ծառայությունները ցանկացած պահին եւ ցանկացած վայրից կառավարել My Beeline Armenia հավելվածով
Beeline-ի հաճախորդների սպասարկման ծառայությունը հասանելի է շուրջօրյա, շաբաթական 7 օր՝ 0611 բջջային եւ 100 ֆիքսված հեռախոսակապերից, ինչպես նաեւ բաժանորդները կարող են հաղորդագրություն ուղարկել Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին կամ www.beeline.am կայքի օնլայն հարթակին: