Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը սպիտակամորթ ռասիստներին երկրի հիմնական ահաբեկչական սպառնալիք է անվանել: Այդ մասին նա հայտարարել է Տալսայում ռասայական անկարգությունների հարյուրամյակին նվիրված ելույթի ժամանակ: Գրում է Gazeta.ru-ն։
«Ըստ հետախուզական համայնքի, սպիտակամորթների գերակայության շարժման կողմից ահաբեկչական գործողություններն այսօր հայրենիքի համար ամենամահացու վտանգն են ներկայացնում: Ոչ ԻՊ-ը, ոչ Ալ-Քաիդան, այլ սպիտակամորթների գերակայության շարժումը», - ասել է պետության ղեկավարը:
Օկլահոմայի Տուլսա քաղաքում ռասայական անկարգություններ տեղի ունեցան 1921 թվականի մայիսի 30-ից հունիսի 1-ը: Այնուհետև սպիտակամորթ բնակիչները հարձակվեցին աֆրոամերիկյան թաղամասերի վրա, որոնցից 35-ն ավերվեց, 36 մարդ սպանվեց, ևս 600-ը հոսպիտալացվեցին:
Ռասիզմի դեմ զանգվածային բողոքի ցույցերը ԱՄՆ-ում սկսվեցին 2020թ․ մայիսի 25-ին կալանքի տակ գտնվող աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահից հետո: