f

Անկախ

21 տարի իշխանության ղեկին. Սիրիայում ամփոփվել են նախագահական ընտրության արդյունքները


Մայիսի 26-ին Սիրիայի Արաբական Հանրապետությունում կայացան հերթական նախագահական ընտրությունները: Դրանց մասնակցելու համար դիմում ներկայացրած 51 թեկնածուներից միայն 3-ի հայտն էր հաստատվել Բարձրագույն սահմանադրական դատարանի կողմից: Ընդհանուր առմամբ, քվեարկելու իրավունք ուներ 18 մլն 107 հազար 109 սիրիացի , որից իր ընտրության իրավունքն իրացրել էր 14 մլն 239 հազար 140-ը:

Նշենք, որ ընտրություններն անցկացվել են բացառապես այն տարածքներում, որտեղ Սիրիայի իշխանություններն ունեն վերահսկողության: Այն տարածքներում, որոնք գտնվում են զինյալների և քրդերի տիրապետության տակ, մասնավորապես՝ Իդլիբում, Սիրիայի հյուսիսային և հյուսիսարևելյան շրջանների մի մասում, ընտրություններն անցկացնելը պարզապես տեխնիկապես անհնար է եղել:

Ընտրություններին դիտորդական առաքելությունների իրականացման համար Սիրիան հրավիրել էր «եղբայրական և բարեկամական» երկրների գորրծընկերներին, այդ թվում՝ Հայաստանին: 

Ընտրությունների արդյունքում Բաշար ալ-Ասադը տարել է բացարձակ հաղթանակ՝ հավաքելով ձայների 95,1%-ը: 

Մյուս երկու մրացկիցները՝ Աբդալլահ Սալյում Աբդալլահը և Մահմուդ Ահմադ Մարեյը ճանաչել են ընտրությունների արդյունքները և շնորհավորել Ալ-Ասադին: Վերջինիս ընտրվելու կապակցությամբ շնորհավորել են նաև Ռուսաստանի, Բելառուսի, Իրանի, Լիբանանի, Հյուսիսային Կորեայի, Չինաստանի,Աբխազիայի և Պաղեստինի նախագահները, Օմանի սուլթանը:

Արևմուտքը և Թուրքիան, որոնք նախապես հայտարարել էին, որ չեն ճանաչում ընտրությունների լեգիտիմությունը, ձեռնպահ են մնացել նորընտիր նախագահին շնորհավորական ուղերձներ հղելուց: Դեռ ավելին, Եվրոպական մի շարք երկրներ նշել են, որ ընտրությունները չեն կարող լինել ազատ, արդար և լեգիտիմ, իսկ միջազգային հանրությանը կոչ են արել  չկարգավորել հարաբերությունները Դամասկոսի հետ: Եվրոպական մամուլը ընտրություններին նախորդած օրերին լի էր դրանք քննադատող հոդվածներով: Բոլորի համար ակնհայտ էր Ասադի հաղթանակը, սակայն ոչ-ոք չէր ցանկանում հաշտվել այդ իրողության հետ:

Պետք է նշել սակայն, որ Սիրիայում անցկացված ընտրական գործընթացն ամբողջությամբ, դժվար է անվանել ժողովրդավարական։ Դա կարելի է բացատրել մի շարք հանգամանքներով: Նախևառաջ, նախընտրական քարոզարշավ, որպես այդպիսին, չի եղել: Բացի այդ, փաստացի երկրի բնակչության մի հատվածն ընդհանրապես հնարավորություն չի ունեցել մասնակցելու ընտրություններին: Իսկ այն հանգամանքը, որ Ասադն ուներ մրցակից թեկնածուներ, ավելի շատ միտված էր ապահովելու նոր Սահմանադրության պահանջներին համապատասխան ընտրական գործընթացի շղարշ, որպեսզի այն հնարավորինս լեգիտիմ համարվեր  ինչպես միջազգային հանրության, այնպես էլ սիրիական հասարակության համար:

Այս ընտրությունների արդյունքները կանխատեսելի էին, և գրեթե ոչնչով չէին տարբերվում 7 տարի առաջ՝ 2014թ. տեղի ունեցած ընտրություններից, որոնց արդյունքներով Բաշար ալ-Ասադը հաղթել էր՝ ստանալով ձայների 88,7%-ը: 

Սա ամենևին չի նշանակում, որ այս արդյունքները գործելու են ի վնաս Սիրիրայի: Բաշար ալ-Ասադը մեկ անգամ չէ, որ ապացուցել է իր հավատարմությունը երկրին և Սիրիրայի ժողովրդին: Հենց նրա համառ ջանքերի արդյունքում Սիրիան քիչ թե շատ կարողացավ հաղթահարել Արևմուտքի պարտադրած կեղծ ժողովրդավարական օրակարգը և այժմ երկիրը փորձում է ուշքի գալ և ոտքի կանգնել 10 տարուց ավել տևած պատերազմի արհավիրքից:

 

 

Սիրիա Սիրիայի հարց նախագահական ընտրություններ Բաշար Ասադ Աշխարհում

Տավուշի մարզպետը եկավ Կիրանց. Նա փակ հանդիպում է անցկացնում բնակիչների հետ. ճանապարհը դեռ փակ է
Բողոքի ակցիա՝ Ազատության հրապարակի հարևանությամբ․ քաղաքացիները փակել են ճանապարհը (տեսանյութ)
Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան
Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում
Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է, հարեւանիս տունը քանդվում է. Ոչ մի բան թույլ չենք տալու. Կիրանցի բնակիչ
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  
Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
Ավելին
Ավելին