Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետ Մարիա վան Կերհովեն հայտարարել է, որ ԱՀԿ-ն ներկայումս մտահոգված է COVID-19 կորոնավիրուսային վարակի չորս տարբերակներով: Գրում է Gazeta.ru-ն։
«Ընդհանուր առմամբ, կա չորս տարբերակ, որոնք մեզ հատկապես մտահոգում են: Այնուամենայնիվ, նույնիսկ այս տարբերակների դեմ, վարակի տարածումը կանխելու միջոցառումները լավ են գործում: Ուստի մենք խնդրում ենք բոլոր երկրներին չկորցնել իրենց զգոնությունը», - ТАСС լրատվական գործակալությունը մեջբերում է նրա խոսքերը:
Խոսելով Վիետնամում հայտնաբերված վիրուսի տեսակի մասին՝ նա նշել է, որ կազմակերպությունը գիտի, որ COVID-19-ի այս տեսակն ավելի հեշտությամբ է տարածվում մարդկանց շրջանում:
«Էվոլյուցիա է տեղի ունենում, վիրուսը փոխվում է: Բայց դա սպասելի էր: Վիրուսը կշարունակի փոխվել: Ուստի մենք չափազանց երախտապարտ ենք բոլոր երկրներին՝ իրենց համաճարակաբանական հսկողությունը շարունակելու համար», - հավելել է նա:
Ավելի վաղ ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը հայտարարել էր, որ աշխարհում կարող է հայտնվել նոր մահացու վիրուս: