Հատուկ գործակալ Ջեյմս Բոնդի ընկերուհուն մարմնավորած դերասանուհին այդ մասին հայտնել է ինստագրամի իր էջում։ Գրում է Spletnik.ru-ն;
«Տանը կորոնավիրուս ախտորոշմամբ մեկուսացման մեջ եմ: Գրեթե մեկ շաբաթ է հիվանդ եմ: Ջերմությունը և թուլությունը իմ հիմնական ախտանշաններն են: Զգույշ եղեք և լուրջ վերաբերվեք դրան», - գրել է Օլգան։
Հետևորդները խնդրել են դերասանուհուն պատմել հիվանդության ընթացքի մասին։ «Հարկավոր է սպասել, թե երբ այն ինքնուրույն կանցնի։ Ջերմոթւյունն իջեցնելու համար խորհուրդ են տվել պարացետամոլ խմել, հենց այդպես էլ անում եմ; Վերջ; Ուրիշ ոչինչ։ Բացի այդ վիտամիններ եմ խմում։ Իմունային համակարգի համար սխտոր եմ ուտում, կիտրոնի ջուր խմում։ Ահա և վերջ» - պատասխանել է Կուրիլենկոն։
Ավելի վաղ սոցիալական ցանցում նմանատիպ ախտորոշման մասին հայտնել էր նաև հոլիվուդյան դերասան Թոմ Հենքսը, որը վարակվել է կնոջ հետ միասին: