Օրեր շարունակ Հանրապետության հրապարակում կառուցվել է բեմահարթակ: Tert.am-ի հետ զրույցում քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը տեղեկացրեց, թե ինչ նպատակով է կառուցվել այն:
«Այսօր Հանրապետության հրապարակում երեխաների պաշտպանության օրվան նվիրված միջոցառում է կազմակերպել մասնավոր ընկերություն, քաղաքապետարանը իրազեկվել է այդ միջոցառման մասին: Երեխաների համար միջոցառում է լինելու»,- ասաց Հակոբ Կարապետյանը:
Նա հավելեց, որ համերգ է նախատեսվում նաև Ազատության հրապարակում:
«Երևանի քաղաքապետարանը մեկ միջոցառում է նախատեսել ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և Հանրային հեռուստաընկերության համագործակցությամբ, Ազատության հրապարակում միջոցառում է լինելու, սիմֆոնիկ նվագախումբը մուլտերում հնչող երաժշտություն է հնչեցնելու երեխաների համար»,- նշեց խոսնակը: