Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամները հաջող ելույթներ են ունենում Լոնդոնի 32-րդ օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարում:
Ստուգատեսում հաղթանակով մեկնարկեց նաև 69 կգ քաշային Անի Հովսեփյանը։ Վերջինս նոկաուտով հաղթանակ տոնեց Չեխիան ներկայացնող բռնցքամարտիկի նկատմամբ։ Նա 4 անգամ նոկդաունի ենթարկեց մրցակցին, իսկ վերջին հարվածից հետո մրցավարները դադարեցրին մենամարտը։
Վարկանիշային մրցաշարի երկրորդ մրցումային օրը հաղթանակ տոնեց նաև 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը։ Հունգարացի Ադամ Հոմորի հետ պայքարում Մանասյանը հաղթանակի հասավ մրցավարների որոշմամբ:
Բռնցքամարտիկները մրցաշարին մասնակցում են 10 մարզիկով: