Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պատվաստվել է նոր տեսակի կորոնավիրուսի դեմ: Այդ մասին պետության ղեկավարը հայտնել է թվիթերի իր էջում: Գրում է Gazeta.ru-ն։
«Ես պատվաստված եմ»: - գրել է Ֆրանսիայի ղեկավարը:
Ընդ որում՝ Մակրոնը չի հստակեցրել, թե ինչ պատվաստանյութ է պատվաստվել:
Ֆրանսիայի ղեկավարը նոր կորոնավիրուսով վարակվել էր 2020 թվականի դեկտեմբերին: Հիվանդության ընթացքում պետության ղեկավարի վիճակը գնահատվել է կայուն, նա հոգնածություն, հազ և մարմնի ցավեր, ինչպես նաև գլխացավ է ունեցել:
Ավելի վաղ Մակրոնը չէր բացառել Ֆրանսիայում բնակչության որոշ խմբերի համար պարտադիր կորոնավիրուսի դեմ պատվաստումների իրականացումը: