f

Անկախ

Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետերը ստորագրել են 2021-2023թթ. համագործակցության ծրագիրը


Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է պաշտոնական այցով մայիսի 29-ից Երևանում գտնվող Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանին: Քաղաքապետ Հայկ Մարությանի ուղեկցությամբ Ստեփանակերտի պատվիրակության անդամներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն, ծաղկեպսակ դրել և ծաղիկներ խոնարհել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին, ինչպես նաև Հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ անձնվիրաբար զոհված հերոսների շիրիմներին:

 ***

 Երևանի քաղաքապետարանում կայացած պաշտոնական հանդիպման ժամանակ Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետարանների միջև ստորագրվել է 2021-2023 թթ. համագործակցության ծրագիր: Փաստաթուղթը ստորագրել են հայկական երկու պետությունների մայրաքաղաքների ղեկավարները: Այն հնարավորություն կտա փոխգործակցություն ծավալել քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում:

 «Երևանն ու Ստեփանակերտը մշտապես համագործակցել են տարբեր բնագավառներում, և մենք ունեինք ծրագիր, որով շարժվում էինք առաջ: Ցավոք սրտի, եղավ պատերազմը և մեր ծրագրերը փոխվեցին: Հիմա շատ կարևոր է հետպատերազմյան իրավիճակում Ստեփանակերտի վերականգնումն ու մուտքը բնականոն կյանք: Երևանը մշտապես եղել է, կա և կլինի Ստեփանակերտի կողքին, մանավանդ այս դժվարին օրերին: Ստորագրված փաստաթուղթը փաստացի մեր առաջիկա տարիների համագործակցության ծրագրին է, դրանում տեղ են գտել երկու քաղաքների ավագանիների և ստորաբաժանումների ղեկավարների առաջարկները: Կսկսենք այսօր, կշարունակենք առաջիկա տարիներին և պե՛տք է վերականգնենք Ստեփանակերտը», - ընդգծել է Հայկ Մարությանը:

 «Պատերազմի դժվարին օրերին մենք միշտ ենք զգացել Երևանի աջակցությունը: Տեղյակ եք, որ ֆինանսական զգալի օգնություն է մեզ տրամադրվել և, օգտվելով առիթից, շնորհակալություն եմ հայտնում Երևանի քաղաքապետին ու ավագանու անդամներին՝ նման որոշման համար: Այդ միջոցները տրամադրվել են ինչպես քաղաքի բնակիչներին, այնպես էլ ուղղվել են Ստեփանակերտի վերականգնմանը: Երկու քաղաքների միջև կնքված պայմանագրի նպատակը ևս համատեղ ջանքերով հայկական երկրորդ մայրաքաղաքի վերականգնումն է»,- նշել է Դավիթ Սարգսյանը:

 ***

 Որպես «Երևան-Ստեփանակերտ» թարմացված համագործակցության ծրագրերի մեկնարկ՝ մայիսի 30-ին Հանրապետության հրապարակին հարող Խաչքարերի պուրակում բացվել է «Արցախի բարիքներ» ցուցահանդես-տոնավաճառը: Արցախյան շուրջ 30 ընկերությունների արտադրանքին ու ծառայություններին ծանոթացել են նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը: Երկու քաղաքապետերը շրջել են տաղավարներում, զրուցել ցուցահանդեսին մասնակցող ընկերությունների ներկայացուցիչների հետ: Այցելուները հնարավորություն ունեին համտեսելու, ինչպես նաև գնելու արցախյան սննդամթերք, խմիչք: Առանձին տաղավարներով ներկայացված էին նաև արցախյան հյուրանոցային ծառայությունները, գորգագործությունը, տեքստիլ արտադրությունը և ձեռագործ աշխատանքները: Արցախի տնտեսության զարգացմանը միտված նախաձեռնությունները կրելու են շարունակական բնույթ:

Տեսանյութը՝ այստեղ:

Հայաստան Երևանի քաղաքապետարան Ստեփանակերտ Հայկ Մարության

Այլ հոդվածներ հեղինակից

Կրակոցներ Երևանում. հայտնաբերվել է հայտնի գործարարներից մեկին պատկանող Range Rover-ը որի վրա կան կրակոցի հետքեր
Օգոստոսի 1-ի ցերեկը՝ շրջանների զգալի մասում, 2-ին՝ առանձին շրջաններում, կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ
Դավթաշենի կամրջից նետված տղամարդը 32 տարեկան էր. ԱԻՆ-ը մանրամասներ է հայտնում
Գեղարքունիքում հիվանդին տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան վթարի է ենթարկվել. հիվանդը տեղում մահացել է, նրա քույրը տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
Թալիբները   կրկին հարձակվել են Աֆղանստանում ՄԱԿ -ի գրասենյակի վրա
Քադաֆիի որդին հայտարարել է Լիբիայի միասնությունը վերականգնելու ծրագրերի մասին
Էրդողանը չի բացառել, որ անտառային հրդեհները կարող էին հրկիզման պատճառով  առաջանալ
Վրաստանում բացվել են օտարերկրացիների պատվաստման կետեր
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 23 807 նոր դեպք  է հաստատվել
Մեկնարկել են Condor ավիուղիների Ֆրանկֆուրտ-Երևան-Ֆրանկֆուրտ երթուղով չվերթերը
Հայկ Մարությանի կարգադրությամբ դպրոցներից մեկում աուդիտ կանցկացվի
Եթե լինեն դավաճաններ, որոնք ընդունակ են այրել սեփական հայրենիքը, ամենախիստ պատիժը կկրեն․ Էրդողանը՝ Թուրքիայի հրդեհների մասին
Վրաստանը աշխարհում 9-րդն է՝ կորոնավիրուսի վարակի թվով
Հայտնաբերվել է 25-ամյա երիտասարդին կրակած անձը․ ոստիկանություն
Սևանա լճից դուրս են հանել 11-ամյա ջրահեղձվող քաղաքացուն
Լուրերը, որոնք երեկ շրջանառվել են, որևէ աղերս չունեն իրականության հետ․ Արյունաբանական կենտրոնի տնօրենը՝ Դատախազության հայտարարության մասին
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Արմեն Շեկոյանի հոգեհանգստի արարողությանը
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Սևանում փրկարարները ջրից դուրս են բերել ջրահեղձվող 11-ամյա երեխային
Միգրանտները կազմում են աշխարհում մարդկանց առևտրի զոհերի ավելի քան կեսը. ՄԱԿ գլխավոր քարտուղար
Տեղի համայնքապետարանը՝ պատերազմի ժամանակ անասունների կորուստ ունեցողներին
Նշված հասցեների գազամատակարարումը կդադարեցվի
Ռուսաստանում միգրանտների համար քննությունը կանցկացվի նոր առաջադրանքներով
Ռուսաստանում Սու-35Ս է կործանվել
ԵՄ-ն Վրաստանին սպառնում է դադարեցնել ֆինանսավորումը
Ավելին
Ավելին