f

Անկախ

Հայաստան են ժամանել 12 երկրների 106 երիտասարդներ


Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) մեկնարկել են 3 միջազգային սեմինարներ, որոնց մասնակցելու համար Հայաստան են ժամանել 12 երկրների 106 մասնակիցներ: Սեմինարները Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հետ համատեղ կազմակերպել է «Կոպեռնիկուս Բեռլին» կազմակերպությունը, որը երիտասարդներին տրամադրում է կրթաթոշակներ միջազգային սեմինարներին, թրեյնինգներին, աշխատաժողովներին և ուսումնական պրակտիկաներին մասնակցելու համար, ինչպես, օրինակ, գերմանական 4 բուհերում 1 կիսամյակ փոխանակման ծրագրով ուսումնառելու ծրագիրն է: ՀՊՏՀ-ում մեկնարկած սեմինարների թեմաներն են՝ «Կանայք բիզնեսում», «Ձեռնարկատիրության հզորացումը երիտասարդների համար» և «Մտածի՛ր հրապարակելուց առաջ»: 

Միջոցառման մասնակիցներին ողջունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը՝ շնորհակալություն հայտնելով «Կոպեռնիկուս Բեռլին» կազմակերպությանը` Եվրահանձնաժողովի և Հայաստանի պետական ​​տնտեսագիտական ​​համալսարանի հետ համագործակցությամբ Երևանում սեմինարների շարք անցկացնելու համար:

«Մենք տեղյակ ենք կազմակերպության իրականացրած հսկայական աշխատանքի մասին, և կարողությունների զարգացմանը զուգահեռ՝ սեմինարների շարքը լավ հարթակ է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրները քննարկելու և երկխոսության համար: Ուրախալի է, որ սեմինարների օրակարգում ընդգրկված են շատ հետաքրքիր թեմաներ` երիտասարդների զբաղվածության խթանման, երիտասարդ աշխատողների համար նոր կարողությունների և հմտությունների զարգացման, ինչպես նաև համապատասխան հարթակների ապահովման տեսանկյունից, որտեղ երիտասարդները կարող են կիսվել բիզնեսում իրենց փորձով, զարգացնել բիզնես պլանի հայեցակարգը և այլն»,- նշել է փոխնախարարը:

Արթուր Մարտիրոսյանը սեմինարների կազմակերպման առումով շեշտադրել է բարձրորակ կրթության հավասար հասանելիության ապահովումը, ձեռնարկատիրությամբ զբաղվելու հմտությունների զարգացումը և միջմշակութային երկխոսությունը: 

«Ողջ աշխարհին պատուհասած Covid-19 համավարակին զուգահեռ՝ Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով մեր երկիրը բախվել է լուրջ մարտահրավերների, որոնք իրենց ազդեցությունն են թողել նաև երիտասարդության վրա: Ընդ որում՝ նրանցից շատերն իրենց ուսերին կրել են պատերազմի ծանրությունը և  դրա հետևանքները: Հետևաբար, մեր պարտքն է՝ երիտասարդների համար ստեղծել հնարավորություններ՝ ոտքի կանգնելու և զարգացման նոր մակարդակի հասնելու, ազատ երկրի երջանիկ անհատ ու պատասխանատու քաղաքացի դառնալու տեսլականով, որի կյանքի կոչման գործում կարևոր է նաև միջազգային համագործակցությունը: Ըստ այդմ՝ այդ նպատակին է ուղղված առկա ձևաչափով կազմակերպվող սեմինարների այս շարքը, և ես ողջունում եմ բոլորիդ այցը մեր շատ ջերմ ու հյուրընկալ երկիր»,- դիմելով տարբեր երկրներից Հայաստան ժամանած երիտասարդներին՝ ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը և հավելել, որ կայունությունն ու զարգացումը հնարավոր կլինի միայն այն ժամանակ, երբ տարբեր երկրների երիտասարդներ համագործակցեն և ցանցեր ու կամուրջներ ստեղծեն կրթության և ուսուցման միջոցով:

Սեմինարների մասնակիցներին ողջունել են նաև ՀՊՏՀ-ի ռեկտոր Դիանա Գալոյանը և «Կոպեռնիկուս Բեռլին» կազմակերպության ներկայացուցիչները: Այնուհետև երիտասարդները մի շարք հարցեր են ուղղել միջոցառման բանախոսներին: Դրանք, մասնավորապես, վերաբերել են միջպետական համաձայնագրերի շրջանակում Հայաստանի բուհերում սովորելու հնարավորությանը, ինչպես նաև երիտասարդական քաղաքականության ռազմավարությանը:

Նշենք, որ «Կոպեռնիկուս Բեռլին» կազմակերպությունը 2000 թ.-ին հիմնադրվել է Գերմանիայում:  Այն իրականացնում է մի շարք միջազգային և ազգային ծրագրեր՝ ստեղծելով միջին մասնագիտական և բարձրագույն կրթություն ստանալու հավասար հնարավորություններ բոլորի համար (և՛ ԵՄ, և՛ ԵՄ գործընկեր երկրների ներկայացուցիչների համար): Կազմակերպությունն իր բյուջեի 70 տոկոսի չափով ֆինանսավորվում է ԵՄ հանձնաժողովի կողմից: «Կոպեռնիկուս Բեռլին»-ը հայաստանյան բուհերից այս պահին համագործակցում է միայն ՀՊՏՀ-ի հետ. բուհի ուսանողներից մեկն այժմ փոխանակման ծրագրով ուսումնառում է Հումբոլդտի համալսարանում: Ներկայում բանակցություններ են սկսվել՝ այլ բուհերի հետ ևս համագործակցություն հաստատելու ուղղությամբ: Առաջիկայում կազմակերպությունը նախատեսում է Հայաստանում իրականացնել մի շարք ծրագրեր: 

Սեմինարները կշարունակվեն մինչև հունիսի 11-ը:

ՀՀ ԿԳՄՍ ՀՊՏՀ

Բաղանիս Այրումի հատվածում ադրբեջանցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ)
Ցեղասպանումը եւ հայրենիքի բռնազավթումը նոր թափ է ստանում. ԱՍԱԼԱ-ի քաղաքական ղեկավարություն
Ընդդիմության ընդդիմությունները թող ընդհանրապես չխոսեն, տղավարի հելեք, կանգնեք, զենք բռնենք. Ակցիայի մասնակից
Սասուն Միքայելյան, դուք եւ ձեր կցորդները, հավաքեք ձեզ. Բագրատ Սրբազան
Ոսկեպարը, կարճ ասած, կմնա անկլավ. Իշխան Աղբալյան
Ես հրաժարական չեմ տալու. Կիրանցի վարչական ղեկավար
2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճնշող մեծամասնությունն ընտրել է ՔՊ-ին. Վահե Դավթյան
Ապրլի 24-ի առթիվ նվեր՝ Իլհամ Ալիևին
Սահմանամերձ Կիրանցում դասադուլ է
Որ մեկդ մասնակից եղաք էդ հակահայ, գործին, իմ ամենամտերիմ գործընկերն էլ լինեք, դառնալու եք իմ ամենաոխերիմ թշնամին. Գեոդեզիստի կոչը գործընկերներին
Բագրատ Սրբազանը Նոյեմբերյանում է. Պետք է գործենք կանոնավոր, բանակի պես
Կառավարություն. Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Ռուբեն Վարդանյանի հացադուլից հետո որպես պատիժ նրան թույլ չեն տվել խոսել հարազատների հետ. Արցախի ՄԻՊ
Երեկվա հանդիպումից հետո հասկացել ենք՝ գործողությունները սպառնում են մեր անվտանգությանը. Նոյեմբերյանի փոխքաղաքապետ
«Ո՞վ է Նիկոլ Փաշինյանը. այսպես կզած ինչքա՞ն պետք է ապրենք». Գեղարքունիքի բնակիչ
Էսօր Իջևանն է, վաղը Գեղարքունիք են հասնելու, հերթով գալիս են. Քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղին
Գյուղապետերին ասել են՝ փուլային տարբերակով ամբողջական հանձնելու են և շատ արագ. Սուրեն Պետրոսյան
Ջահերով երթ. Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ. Հայտարարություն
Մեր զորքը նահանջել է մեր դիրքերից. Բագրատ Սրբազան
Կոչ եմ անում բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքին, ոչ մի քայլ հետ չգնաք. Մահապարտների ջոկատի հրամանատար
Երևանում վթարի է ենթարկվել թիվ 38 երթուղին սպասարկող ավտոբուսը. տուժած կա
Ես հրաժարվել եմ այդ հանձնաժողովի անդամ լինելուց, ես իմ սահմանը ճանաչում եմ դիրքերով, ոչ թե փշալարով. Բաղանիսի գյուղապետ
Նոյեմբերյան համայնքի ղեկավար կազմը, այդ թվում գյուղապետները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. Հայտարարություն
Նոյեմբերյանի համայնքում այս պահին իրավիճակը լարված է. մարդիկ ճանապարհ են փակել
ՀՀ-ում անվտանգության համակարգի ներդրման թեմայով «ԱՐԱՐ» հիմնադրամը հետազոտությունների դրամաշնորհ է հայտարարել
Ավելին
Ավելին