ԵՐԿՈՒ ՕՐ ՀԱՅՈՑ ԼԵՌՆԵՐՈՒՄ ԷԻ
Երեկ Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի մուտքը փակ էր: Գյուղի և նրա հարակից սարերի գագաթներին թուրքը վխտում էր: Գյուղի հարակից դաշտը և Վարդենյաց լեռնանցքը մերն էր: Վայելեցի Վարդենիսի լեռնաշղթան: Մեր լեռների բարձունքները ինձ մոտեցրին ԱՍՏԾՈՒՆ:
ԱՍՏՎԱԾ հանձնարարեց` չթողնեք ձեր լեռների բարձունքները, մաքրեք քոչվորներից ձեր սուրբ ԼԵՌՆԵՐԸ, երբեք չերկմտեք՝ ընդմիշտ հիշեք, սկսած վաղնջական ժամանակներից` աշխարհի արարման օրից, այդ ԼԵՌՆԵՐԸ պատկանում են միայն հայերին և նրանց ժառանգներին:
ԱՍՏՎԱԾ հրամայեց սթափվել: Նա ասաց, որ այժմ քոչվոր ցեղերի հրահանգիչները ցանկանում են իրականացնել հայերին պատկանող երկրի` Մեծ Հայքի Սյունիք նահանգի` հոգևոր Սյան խեղդամահ անելը:
ԱՍՏՎԱԾ ասաց, խելք չունեք: Ձեզ՝ հայերիդ, պատկանող ԱՐՑԱԽ նահանգը քոչվոր ցեղերի հրահանգիչների խառնակիչ ներկայացուցչի միջոցով` (ձեզ հիպնոզացնելով, ինչպես հայտնի մուլտֆիլմում Կան էր հիպնոզացնում կապիկներին և ձեր հայտնի հեքիաթում խորամանկ աղվեսն էր Կկվին խաբում) դուք հնազանդորեն հանձնեցիք`գնացիք խեղդվելու և մորթվելու:
ԱՍՏՎԱԾ ասաց, որ նա մեզ ներում է, ո՞վ չի սխալվում: Ուղղակի դադարեք լինել կապիկ և Կկվի ձագ:
Գնացեք ԼԵՌՆԵՐ, հոտ քաշեք ձեր ԼԵՌՆԵՐԻ ծաղիկներից, որ արթնանաք: Շնչեք ԼԵՌՆԵՐԻ օդը, որ ուժ ստանաք, մի գավաթ գինի ըմպեք իշխանական իջևանանիստում, որ հիշեք ձեր Արքաների և իշխանների հզորությունը:
Ուժ, սեր և իմաստություն փնտրեք ձեր ԼԵՌՆԵՐՈՒՄ: