f

Անկախ

Կառուցելու ենք 11 ջրամբար, բեռնաթափելու ենք Երևանի ճանապարհները, մշակելու ենք ՀՀ տրանսպորտային նոր սխեմա. Վահե Հակոբյան


Պատերազմից հետո Հայաստանը հայտնվեց նոր մարտահրավերների առաջ, տասնյակ համայնքներ դարձան սահմանապահ և ոչ թե սահմանամերձ։ Այս մասին, այսօր՝ մայիսի 29-ին, «Հայաստան» դաշինքի ծրագրի ներկայացման միջոցառման ժամանակ իր ելույթում նշեց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը:

«Մի քանի միջպետական, ինչպես նաև՝ համայնքային ճանապարհները հայտնվեցին թշնամու նշանառության, առանձին դեպքերում՝ վերահսկողության տակ։ Այս պայմաններում պետք է կատարել մեծ աշխատանք»,- ասաց նա՝ հավելելով, որ համաչափ զարգացած պետություն ունենալու համար առաջին հերթին պետք է ունենալ բարեկարգ ու անցանելի ճանապարհներ։

«Երեւանը պետք է հարմարավետ լինի երեւանցիների եւ գրավիչ՝ տուրիստների համար: Մենք հետամուտ ենք լինելու ՀՀ բոլոր համայնքների տրանսպորտային հասանելիությունը և համակարգի որակը բարձրացնելու գործին: Մենք կատարելու ենք անհրաժեշտ աշխատանքներ բեռնաթափելու համար Երևանի ճանապարհները։ Մենք կմշակենք Հայաստանի տրանսպորտային նոր սխեմա: Կմեկնարկվի ռազմավարական նշանակություն ունեցող եւ անավարտ ճանապարհների կառուցումը, մասնավորապես Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի Երեւան-Գյումրի հատվածի, Աշտարակ-Թալին, Թալին-Գյումրի ճանապարհները: Մենք կարեւորում ենք Սիսիան-Քաջարան 60 կմ-անոց հատվածը, որը ներառելու է 12 կմ թունելային մաս: Դա կնպաստի Մեղրիի անցակետով անցնող բեռնափոխադրումների ծավալի մեծացմանը:

Մենք գտնում ենք, որ պետք է կասեցնել համայանքների խոշորացման գործընթացը եւ վերլուծել արդեն իսկ տեղի ունեցած փոփոխությունների դրական ու բացասական կողմերը:

Տրանսպորտային ցանցի զարգացումից է  կախված ՀՀ տնտեսության գերակա ճյուղերից մեկը՝ զբոսաշրջությունը: Մենք կարեւորում ենք ՀՀ-ում փոքր ավիացայի զարգացումը, որի հաջողված փորձն ունենք Սյունիքում: Հնարավոր կլինի իրականացնել Կապան-Երեւան, Երեւան-Գյումրի չվերթների: Այս փորձը հնարավոր է կիրառել նաեւ այլ մարզերում»,-ասաց նախկին մարզպետը:

Նա ընդգծեց, որ իրենք վերականգնելու են գյուղատնտեսության նախարարությունը. «Քայլ առ քայլ մեծացնելու ենք մշակվող հողերի մակերեսները, մշակելու ենք գյուղոլորտի սուբսիդավորման նոր մոտեցումներ: Մթերումը պատշաճ ձեւով իրականացնելու համար վերամշակող ընկերություններին տրամադրվելու են անհրաժեշտ շրջանառու միջոցներ: Իրականացնելու ենք փոքր ու միջին ջրամբարաշինության ծրագիր: Կառուցման են ենթակա 11 փոքր ու միջին ջրամբարներ»,-ասաց Վահե Հակոբյանը:

News.am

 

Հայաստանը բռնցքամարտի ԵԱ-ի կիսաեզրափակչում 7 մասնակից ունի
3 մարմնամարզիկ եզրափակչի ուղոգիր է նվաճել
2024 թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610. ՊԵԿ
Կառավարության նիստի օրակարգում 35 հարց է, որից 32-ը չի զեկուցվում. Եվս մեկ հարց գաղտնի է․ ուղիղ
Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում
Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը երկկողմանի փակ է
Երեւան-Երասխ ճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
«Երևանի մարաթոն» վազքի մրցումն այս տարի կանցկացվի ապրիլի 28-ին․ որոշ փողոցներում երթևեկությունը կդադարեցվի
ՄԻՊ դիրքորոշումը՝ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Իջևանում, Երևանում, Գյումրիում և Սպիտակում
Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը
Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Սիլիկյան նոր խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
«Փաստ». Հասկացա՞ք՝ «հայրենազրկումը դատավճիռ չէ». Փաշինյանի ուղերձի հետքերով
Աննա Հակոբյանի հետ միջադեպը ցույց տվեց, որ երկրում պայթյունավտանգ վիճակ է, Նիկոլը փակուղիում է. Լևոն Զուրաբյան
Ջունգլիների օրենքներին արագ են ընտելանում բոլորը. Արձագանքներ՝ Աննա Հակոբյանի ներկայաությամբ «Նիկոլ դավաճան» վանկարկումներին
Ադրբեջանն արդեն հիշեցնում է մյուս ակնկալիքների մասին. Աբրահամյան
‹‹Այս ամենն իր արժեքը կունենար, եթե Արցախը մերը լիներ››․ Սերգեյ Համբարձումյան
Իսկ Տավուշում տեղի ունեցող դեպքերից մեր՝ արցախահայերիս մոտ դեժավյու է.Մետաքսե Հակոբյան
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Փաստ». Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումը դարձավ Հայոց ցեղասպանության շարունակությունը. The Boston Globe
Ավելին
Ավելին