Հայաստանի ֆուտբոլի 2020/21 մրցաշրջանի չեմպիոնը Երևանի «Ալաշկերտն» է:
Առաջնության չեմպիոնը որոշվեց վերջին տուրում: «Ալաշկերտը» մրցեց նախորդ երկու մրցաշրջանների չեմպիոն «Արարատ-Արմենիայի» հետ և հաղթեց նվազագույն հաշվով:
«Ալաշկերտը» պահպանեց առաջին հորիզոնականը (46 միավոր) և 4-րդ անգամ դարձավ Հայաստանի չեմպիոն: