Տաշքենդում ընթացող ծանրամարտի աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ Լիանա Գյուրջյանը նվաճեց չեմպիոնի կոչումը:
81 կգ քաշային կարգում Լիանան պոկում վարժությունում 98 կգ արդյունքով արժանացավ փոքր արծաթի, հրումում գլխավերևում պահեց 125 կգ՝ դառնալով փոքր ոսկե մեդալակիր և երկամարտի 223 կիլոգրամով նվաճեց այս տարիքային խմբի աշխարհի չեմպիոնի տիտղոսը: