f

Անկախ

Բլինկենը հասկացրել է Ալիևին, որ նրան կներվի ամեն ինչ. ամերիկացի փորձագետ


Անցած շաբաթ ռուս փորձագետը փորձում էր հասկանալ, թե ինչ է շշնջացել Բլինկենը Ալիևի ականջին, որ վերջինս կտրուկ փոխել է վերաբերմունքը ԵԱՀԿ Մինսկի խմբի նկատմամբ և նոր առաջարկներ է սպասում նրանից (տե՛ս «Ի՞նչ է խոստացել Բլինկենը Ալիևին»): Ամերիկացի փորձագետը, փաստերը կողք կողքի դնելով,  հասկացել է:

Նախագահ Ջո Բայդենն անցած ամիս հայերի ջարդը Օսմանյան կայսրությունում 1915-1922 թթ. պաշտոնապես ճանաչեց ցեղասպանություն՝ չնայած Թուրքիայի կատաղի լոբբիին այդ քայլը կանխելու համար: Սակայն դրանից ընդամենը մի քանի օր անց պետքարտուղար Էնթոնի Բլինկենն էապես խախտեց ներկայիս ԱՄՆ վարչակազմի բարոյական դիրքորոշումը՝ հրաժարվելով «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղման երկարաձգումից, որը բոլոր վերջին տարիներին արգելում էր ռազմական օգնությունն Ադրբեջանին:

Եթե անցյալում Սպիտակ տունը և պետդեպարտամենտը կարող էին պնդել, որ Ադրբեջանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հետևել է ղարաբաղյան կոնֆլիկտի դիվանագիտական ջանքերին, որի համանախագահներ են հանդիսանում ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան, և ներկայանում էր որպես ամերիկյան դաշնակից միջազգային ահաբեկչության դեմ պայքարում, ապա փաստերը հերքեցին դա անցյալում և այս տարի, գրում է մայիսի 27-ին Մայքլ Ռուբինը՝ Ամերիկայի ձեռնարկատիրության ինստիտուտի գիտաշխատողը (տե՛ս Is the Biden administration fueling a new Caucasus crisis? ):

«Նավթով հարուստ դիկտատուրայի անակնկալ հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա և շփումները սիրիական վարձկանների հետ (նկատի ունի այն զինյալներին, որոնց Թուրքիան Սիրիայից Ադրբեջան բերեց 2020 թ. Ղարաբաղի պատերազմի ժամանակ- խմբ), որոնք «Ալ Քաիդա» և «Իսլամական պետություն» խմբավորումների վետերաններ էին, խախտեցին Բաքվի ստանձնած պարտավորությունները: Բլինկենի հրաժարումն էլ  907-րդ  ուղղումից ԱՄՆ օրենքի խախտում դարձավ, և Կոնգրեսը պետք է շտկի դա, եթե թե՛ Կոնգրեսը, թե՛ ԱՄՆ-ի քաղաքականությունը ցանկանում են պահպանել տարածաշրջանում իրենց նկատմամբ վստահությունը»,- նշում է փորձագետը:

Բլինկենի հասկացնելուց հետո, որ Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիան Ադրբեջանի համար հետևանքներ չի  ունենա, այսինքն՝ իրական ֆինանսական պարգևատրումից հետո Իլհամ Ալիևը եկավ այն եզրակացության, որ կարող է իր ծրագրերն ավելի առաջ տանել: 2021 թ. մայիսի 12-ին ադրբեջաանական զորքերը առաջացան Հայաստանի խորքերը ավելի քան 3 կմ: Հաջորդող բանակցությունների փորձերը դրանք դուրս բերելու համար հաջողությամբ չպսակվեցին: Այս շաբաթ, շարունակում է իր վերլուծությունը Մայքլ Ռուբինը, իրավիճակը զգալիորեն սրվեց,  երբ ադրբեջանական ուժերը կրակ բացեցին հայկական զորքերի վրա սահմանի հայկական կողմում՝ սպանելով հարևան երկրի մի զինվորի: Այնուհետև ադրբեջանցիներն առևանգեցին 6 հայ զինվորի:

«Պետդեպարտամենտում ակնառու է ագրեսորների և զոհերի միջև հավասարության նշան դնելու միտումը: Բլինկենի թիմը, ակնհայտ է, Հայոց ցեղասպանության ճանաչումը դիտել է ոչ թե պատմական սխալի շտկում և դրա համար բարոյական պատասխանատվության ընդունում, այլ ավելի շուտ զիջում ՀայաստանինՓոխանակ խթաներ Մինսկի խմբի դիվանագիտությունը կոնֆլիկտի (ղարաբաղյան) հանգուցալուծման, համակեցության խրախուսման, մշակույթի պահպանման և Հայաստանի ադրբեջանական ու թուրքական շրջափակմանը վերջ դնելու համար, Բլինկենը հասկացրեց Ալիևին, որ նրան կներվի բառացիորեն ամեն ինչ»,- կարծում է ամերիկացի փորձագետը:

Նրա կարծիքով՝ Պետդեպարտամենտի ղեկավարը կրկնում է այն սխալը, որ թույլ տվեց Իրաքում ԱՄՆ նախկին դեսպան Էյփրիլ Գլասպին՝ 1990 թ. կանաչ լույս վառելով Սադամ Հուսեյնի առաջ Քուվեյթ ներխուժելու համար, և այն սխալը, որ թույլ տվեց Ջեյմս Ջեֆրին՝ Դոնալդ Թրամփի վարչակազմի հատուկ լիազոր ներկայացուցիչը և Թուրքիայում նախկին դեսպանը, երբ կանաչ լույս վառեց Սիրիայի քրդերով բնակեցված շրջաններ թուրքերի ներխուժման և էթնիկ զտումների համար:

«Բլինկենը կարող է իրեն խաղաղարար համարել, բայց ամերիկյան քաղաքականության բարոյական արժեքների անտեսումը նրա կողմից, համենայն դեպս Հարավային Կովկասում, հակառակ արդյունքն է տալիս»,- ամփոփում է Մայքլ Ռուբինը:  

Աղբյուրը՝  EurAsia Daily

 

Աշխարհում Ադրբեջան ԱՄՆ Էնթոնի Բլինկեն Արցախ

Տավուշի մարզպետը եկավ Կիրանց. Նա փակ հանդիպում է անցկացնում բնակիչների հետ. ճանապարհը դեռ փակ է
Բողոքի ակցիա՝ Ազատության հրապարակի հարևանությամբ․ քաղաքացիները փակել են ճանապարհը (տեսանյութ)
Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան
Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում
Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է, հարեւանիս տունը քանդվում է. Ոչ մի բան թույլ չենք տալու. Կիրանցի բնակիչ
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  
Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
Ավելին
Ավելին