Սենց ա։
2018 թվականին բազմաթիվ մարդիկ համոզում էին, զգուշացնում էին թե ինչ աղետի մեջ կարող ենք ընկղմվել, եթե էս թափթփուկները իշխանությունը վերցնեն։ Չէի լսում, ու հենց իշխանությունը վերցրեցին, պարզվեց ճիշտ են։ Բնականաբար ուղեղս կամաց-կամաց թեքվեց դեպի էդ մարդկանց կողմ, որովհետև հեռատես էին, իսկ ես՝ չէ։
Հիմա նայում եմ, մարդիկ շարունակում են հավատալ պատերազմի ժամանակ ու երեք տարվա ընթացքում այն բլթցնող շառլատաններին, դավաճանապաշտպաններին, որոնք ծարից ծայր սխալ են դուրս եկել, բայց առանց մեղքի զգացումի շարունակում են ապուշություններ դուրս տալ, իրենց ոչ կոմպետենտ կամ փողաբեր ուղեղով։
Մարդիկ տխուր են, ուզում են էս իշխանությունը ռադ լինի, բայց միաժամանակ հետևում ու հավատում են այդ շառլատաններին, ու չեն կարողանում մինչև վերջ ընդունեն իրենց սխալները, որովհետև էդ շառլատանները նաև իրենց մտերիմներն են, հաստատ մի շիշ գարեջուր խմած կլինեն հետները, ու զգացմունքային պատանդ են դարձել։
Տղաներ և աղջիկներ, դուք անվերջ սխալվելու եք, աղետը չի դադարելու մինչև չհասկանաք, թե ով է ձեզ դրդում սխալվելու, որպեսզի աղետը հասնի իր վերջնական նպատակին։