Իտալիայի առողջապահության փոխնախարար Պիերպաոլո Սիլերին COVID-19 կորոնավիրուսով է վարակվել: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում: Գրում է Gazeta.ru-ն։
«Օրեր առաջ շփում եմ ունեցել հնարավոր վարակված անձի հետ: Հենց հասկացա, որ ախտանշաններ ունեմ, ինքնամեկուսացվեցի և սկսեցի հեռակա աշխատել: Թեստը դրական արդյունք է տվել», - գրել է Սիլերին:
Նա ընդգծել է, որ իր կինը և փոքր երեխան իրենց լավ են զգում և ապրում են տան առանձին սենյակում: