f

Անկախ

Լոնդոնը շտապեցնում է Բաքվին Անդրկովկասում նոր թեժ կոնֆլիկտ սանձազերծել. Կարինե Գևորգյան


EADaily-ի թղթակցի հետ զրույցում արևելագետ Կարինե Գևորգյանը ադրբեջանական զինվորական ստորաբաժանումների ներխուժումը Հայաստանի Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր սադրանք է համարել ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի դեմ:

«Միջադեպերը բավական առանձնահատուկ բնույթ ունեին և  ընթանում էին շատ ուրիշ արտաքին իրադարձությունների հետ միաժամանակ, օրինակ՝ ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժությունների հետ: Ավելին, ադրբեջանցի զինվորականները նույնիսկ կռվել են ռուսական խաղաղապահների հետ Ղարաբաղում: Նման վարքագիծը ցույց տվեց, որ նրանք փորձում էին ամեն կերպ պատասխան հրաձգություն հրահրել: Չգիտես ինչու դա պետք էր նրանց»,- ասել է ռուսաստանցի քաղաքագետը:

Նրա կարծիքով՝ ուժային սցենարը ադրբեջանական կողմի համար գրվել է անգամ ոչ թե Անկարայում, այլ, ամենայն հավանականությամբ, Լոնդոնում:

«Նրանց շատ են շտապեցնում: Մինչև Հայաստաում կայանալիք ընտրությունները խաղագումարներն այդ իրավիճակում կբարձրանան, և հակառակ կողմն այսօր օգտագործում է յուրաքանչյուր հնարավորություն՝ կապված այն քաոսային իրավիճակի հետ, որում այսօր Երևանն  է»,- ընդգծել է Կարինե Գևորգյանը:

Փորձագետը կարծում է, որ սադրանքներն ու Հայաստանին ու Ռուսաստանին կոնֆլիկտի մեջ ներքաշելու փորձերը կշարունակվեն նաև ընտրություններից հետո:

«Ոչինչ էլ չի հանդարտվի: Բացարձակապես: Իմ կարծիքով՝ անգլիացիները պարզապես և՛ Թուրքիային, և՛ Ադրբեջանին աքացիով են հրում լուրջ կռվի մեջ: Եվ դա, իհարկե, սադրանք է Ռուսաստանի դեմ, որպեսզի Մոսկվան չզսպի իրեն և «կրակի» ի պատասխան»,- ընդգծել է Գևորգյանը՝ հավելելով, որ դեռ ղարաբաղյան պատերազմի սկզբում էր զգուշացնում, որ հարկ է վատ միտումներ սպասել Պովոլժյեում, ինչպես նաև բախումներ Միջին Ասիայում:

Հարցին, թե Հայաստանի դեմ Ադրբեջանի գործողություններին կարող է արձագանքել ՀԱՊԿ-ն, որից օգնություն է խնդրել Նիկոլ Փաշինյանը, զրուցակիցը պատասխանել է, որ այնքան էլ լավ չի հասկանում տվյալ միջազգային կառույցի առանձնահատկությունը:

«Իմ կարծիքով՝ ՀԱՊԿ-ն ավելի շատ թղթային բնույթ ունի: Մենք արդեն տեսել ենք բախումներ նրա ներսում Ղրղզստանի և Տաջիկստանի միջև, երբ մարդիկ զոհվեցին: Եվ այն, որ Փաշինյանը դիմել է ՀԱՊԿ-ին, ավելի շուտ ձևականություն է: Հասկանալի է, որ կազմակերպությունը Հայաստանի տարածքում ոչ մի համատեղ մարտական գործողություններ չի կատարի: Այնտեղ ներկա է ռուսական 102-րդ բազան, որը երկու հենակետ ունի»,- ասել է քաղաքագետը:

Միաժամանակ ընդգծել է, որ Ռուսաստանին և Հայաստանին իրական օգնություն կարող է ցույց տալ Իրանը, որը բնավ շահագրգռված չէ տարածաշրջանում Թուրքիայի և Ադրբեջանի աճող ազդեցությամբ:

«Թեհրանը Հայաստանում նման կարգի սադրանքներն ինչ-որ կերպ խափանելու շատ պատճառներ ունի, այդ թվում և սեփական անվտանգության նկատառումներով: Կարծում եմ, որ Ռուսաստանն էլ  իր ուղերձները տեղ հասցնելու հնարավորություններ ունի, թե՛ բանավոր, թե՛ դիվանագիտական ճանապարհով: Ընդ որում, Մոսկվան դա կարող է բավական կտրուկ անել: Վերջերս երկրի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի նախազգուշացումն Անկարայի հասցեին, որը բավական «տարօրինակ» է իրեն պահում Ուկրաինայում, կարծում եմ՝ միանգամայն համարժեք կընկալի հակառակ կողմը»,- ամփոփել է Կարինե Գևորգյանը:

Եգոր Զուբցով

 

 

Աշխարհում Ադրբեջան Ռուսաստան Իրան Թուրքիա Մեծ Բրիտանիա

Դատախազությունը 150 մլն դրամ վերջնահաշվարկ է վճարել իր աշխատողներին. Հիմա գումարը չի հերիքում աշխատավարձերի համար
Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև
Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնում
Հայաստանի թանգարաններում կներդրվի Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ
Մարտունեցիները փակել են ճանապարհը հանուն Տավուշի
Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան
Մենք չենք կարում մեր հերոս տղերքի նկարներին նայենք. Կիրանցի բնակիչ
Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին
«Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
«Փարիզ 2024» պարալիմպիկ խաղերին նախապատրաստվելու համար կառավարությունը 12,5 մլն դրամ հատկացրեց
Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի. Նոր որոշում
Թո՛ղ Կառավարության ու Ազգային ժողովի շենքերը բերեն, դնեն սահմանին. Կիրանցի բնակիչ
Արագածոտնի Ալագյազ համայնում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում
Դպրոցի ավարտական քննությունները նաեւ բուհի ընդունելության քննություններ կլինեն. Ե՞րբ է համակարգը ներդրվում
Հաստատվեցին բուհերում մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը. 1270 տեղից 1054-ը պետական բուհերինն է
Տավուշեցիները փակել են Կիրանցի կամուրջը
Ադրբեջանը վերջին օրերի ընթացքում երրորդ զորավարժությունն անցկացնում
Հայաստանը բռնցքամարտի ԵԱ-ի կիսաեզրափակչում 7 մասնակից ունի
3 մարմնամարզիկ եզրափակչի ուղոգիր է նվաճել
Կառավարությունը ամառային զորակոչ անցկացնելու որոշում կայացրեց. Այն կիրականացնի ապրիլի 29-ից հուլիսի 31-ը
Արցախցի ուսուցիչները բնակության վայրը փոխելու դեպքում կրկին կարող են դիմել օժանդակության ծրագրից օգտվելու համար
Ավելին
Ավելին