Bloomberg գործակալության փոխանցմամբ՝ Ryanair- ի ինքնաթիռի հետ կապված միջադեպի պատճառով բելառուսական կալիումական արտահանումը կարող է Եվրամիության պատժամիջոցների ներքո հայտնվել։ Գրում է Gazeta.ru-ն։
Կալիումական պարարտանյութերի վաճառքը կազմում է դեպի ԵՄ երկրներ բելառուսական արտահանման մեծ մասը, հանքային պարարտանյութերի վաճառքը կազմում է նաև Բելառուսի ընդհանուր արտահանման 13,4% -ը:
Բելառուսում կալիումական արդյունաբերության դեմ պատժամիջոցների հիմնական գործիքը կլինի Բալթյան երկրների նավահանգիստներով ապրանքների տարանցման հնարավոր արգելքը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բելառուսը կարող է տարեկան մինչեւ 2 միլիարդ դոլար կորցնել, եթե ԵՄ –ով տարանցումը սահմանափակվի: