Կուսակցությունները, դաշինքները հրապարակել են իրենց նախընտրական ցուցակները։ Նայում եմ դրանք եւ սարսափում, քանզի դրանց մեջ կայացած, հաջողակները քիչ են, մարդիկ քաղաքականություն են ձգտում անձնական հարստացման համար, որ իրենք էլ թալանին մասնակցեն։ Երեսփոխանի հարգելի թեկնածուներ, դուք գիտե՞ք, թե ինչ սարսափելի վիճակում է ժողովուրդը, որին իբր դուք ուզում եք փրկել։ Ես հասարակ ընտանիքից սերված տղա եմ, երբեւէ կուսակցական չեմ եղել, պաշտոն չեմ զբաղեցրել, չեմ էլ ուզում, սարսափում եմ այս ժողովրդից, որ ոչ սկզբունք ունի, ոչ ՝ արժեքային համակարգ, հայրենիքի եւ խաղաղության հարգը չգիտի։ Գալիս եք, իշխանություն դառնաք,որ ի՞նչ անեք։