Այս պահին որևէ քննարկում չկա ռազմական դրություն հայտարարելու ու ընտրությունները չեղարկելու մասով: Այս մասին այսօր՝ մայիսի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ պատասխանելով հարցին՝ հնարավոր է արդյո՞ք, որ սահմանային լարվածության արդյունքում ընտրությունները չեղարկվեն:
Մակունցը հույս է հայտնել, որ նման առիթ չի լինի, պատկան գերատեսչություններն իրենց ջանքերի առավելագույնն են գործադրում, որպեսզի նման բան չլինի: