Ֆրանսիայում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 3661-ի։ Այդ մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարար Օլիվյե Վերանին: Գրում է Gazeta.ru-ն։
Վերանը հայտնել է, որ երկրում մահացել է 79 մարդ, ինչը 18-ով պակաս է, քան նախորդ օրը:
Նախարարը նշել, որ վիրուսի տարածումը ողջ երկրում արագանում է:
Ավելի վաղ ԱՀԿ-ն Եվրոպան հռչակել է կորոնավիրուսի պանդեմիայի էպիկենտրոն:
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Յուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի COVID-19 կորոնավիրուսն է դարձել։ Վերջին տվյալներով ՝ ամբողջաշխարհում վարակվել է ավելի քան 136 հազար մարդ, մահացել է 5067 մարդ: