ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների քաղաքականությունը երկարաժամկետ խնդիրների արդյունավետ լուծում չէ: Գրում է Gazeta.ru-ն։
Ըստ Ֆրանսիայի ղեկավարի, Եվրամիությունը Ռուսաստանի հետ հարաբերություններում պետք է համատեղի ճշգրտությունն ու երկխոսությունը:
«Ուստի մենք հունիսին հանձնարարեցինք զեկույց պատրաստել, որը, իմ կարծիքով, պետք է որոշի, թե որն է ռազմավարությունը», - բացատրել է Մակրոնը ԵՄ գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ:
Ֆրանսիայի նախագահը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ռուսական կողմի նկատմամբ պատժամիջոցների քաղաքականության հնարավորությունների սահմանափակումն արդեն հասել է սահմանագծին։
«Մենք Ռուսաստանի հետ հարաբերություններում պետք է սահմանենք և՛ կարճաժամկետ, և՛ երկարաժամկետ ռազմավարություն», - ընդգծել է Մակրոնը:
Մակրոնը կարծում է, որ այժմ եվրոպական անվտանգության ճանապարհը պայմանավորված է «Ռուսաստանի հետ քննարկումների պահանջով»:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ում պատմել էին, թե ինչու են վատացել հարաբերությունները ԵՄ-ի հետ: Այս իրավիճակի նախաձեռնողը Բրյուսելն է, հայտարարել էր Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան: