Շատ հազվադեպ, մարդիկ կրկին վարակվում են կորոնավիրուսով, դա տեղի է ունենում, եթե հիվանդը ունի իմունային անբավարարություն կամ քրոնիկ հիվանդություն: РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է ռուսաստանցի ինֆեկցիոնիստ Սերգեյ Վոզնեսենսկին։ Գրում է Gazeta.ru-ն։
Ավելի վաղ Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբանության կենտրոնական հետազոտական ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Ալեքսանդր Գորելովը հայտնել էր, որ Ռուսաստանում կորոնավիրուսի նույն շտամով կրկնակի վարակման դեպքեր չեն հայտնաբերվել:
Ըստ Վոզնեսենսկու ` կրկին COVID-19- ով վարակվել հնարավոր է նաև իրականացված պատվաստումների սխալ սխեմայի պատճառով։
Փորձագետը հավելել է, որ վաղաժամ է խոսել կորոնավիրուսի շտամի առաջացման մասին, որի համար չկա պաշտպանական իմունիտետ:
Նախորդ օրը Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրայեսուսը հայտարարել էր, որ նոր համաճարակը, որին վաղ թե ուշ բախվելու է մարդկությունը, կարող է նույնիսկ ավելի վտանգավոր լինել, քան կորոնավիրուսի համաճարակը: