f

Անկախ

Իրավիճակը կարող է ստիպել, որ հանրաքվեն հետաձգվի. Վիգեն Հակոբյան


Սահմանադրության մեկ հոդվածը փոփոխելու հանրաքվեի քարոզչության ընթացքում կիրառվող տեխնոլոգիաների և դրանց արդյունավետության մասին է «Անկախը» զրուցել քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ: 

-Պարոն Հակոբյան, «այո»-ի քարոզչական կողմն ակտիվ քարոզարշավ է իրականացնում, վարչապետի մակարդակով տնետուն են անցնում։ Մինչդեռ «ոչ»-ի  քարոզչական կողմը  որպես այդպիսին քարոզչություն դեռևս չի իրականացնում։ Ներկա դրությամբ ինչպե՞ս եք գնահատում  կողմերից յուրաքանչյուրի քարոզչության արդյունավետությունը, հատկապես տեխնոլոգիաների առումով։

-Պարզ է, որ իշխանությունների կողմից իրականացվում է  շատ հայտնի տեխնոլոգիա՝ տնետուն քարոզարշավ։ Այն դեռ  90-ականներից է Հայաստանում կիրառվում, բայց սովորաբար ընդդիմության կողմից։ 

Այս տեխնոլոգիան, որ այսօր կիրառում է «այո»-ի շտաբը, ըստ էության կիրառվում էր իրենց կողմից նաև այն ժամանակ, երբ դեռ ընդդիմություն էին։ Հիշում եք՝ ոչ միայն տնետուն էին անցնում, այլ նաև  կտուրից կտուր, երբ ԵԼՔ-ում  էին։ 

Հիմա վարչապետի թիմն ըստ էության  իրականացնում է նույն տեխնոլոգիան վարչապետի անմիջական մասնակցությամբ։ Եթե  վարչապետը չլինի, ուրիշ էլ ո՞վ պետք է խոսի։ Իրենք չունեն ուրիշ նյուզմեյքեր, չունեն որևէ այլ հռետոր, չունեն նաև մարդ, որը կարող է իր վրա պատասխանատվություն վերցնել ինչ-որ մի բան որոշել և հաղորդել ժողովրդին։ 

Հանրահավաքներում երբեմն ելույթ ունենում են մյուսները։ Դրանք գորշ, չհիշվող ելույթներ են, ոչ էլ հասկանում ես, թե ինչի մասին են, քանի որ դրանք ծույլ, ցուցադրական  ելույթներ են։ 

-Պարոն Հակոբյան, երկրորդ դեմք չկա, քանի որ Փաշինյանը թո՞ւյլ չի տալիս, թե՞ պոտենցիալ ունեցող գործիչներ չկան։

-Կարծում եմ, որ սկզբում թույլ չէր տրվում, վարչապետն ամեն ինչ իր վրա էր քաշում, իշխանության գալուց հետո ևս`  փորձելով բոլորին ի ցույց դնել, որ  բոլորը պարտավոր են իրեն իրենց բարեկեցությամբ, իրենց կարիերայի հրաշք աճով։ Ինքն անընդհատ ուզում է շեշտադրի, որ իրեն են պարտական ամեն ինչով:  Դա բերեց նրան, որ առանձնապես չեն ձգտում երևալ։ Հիշում եք, սկզբնական փուլում, երբ նոր էին իշխանության եկել, ամեն մեկը փորձում էր ինչ-որ ձևով դրսևորվել, զվարճալի ելույթներ էր ունենում, որոնք անմիջապես դառնում էին կատակների առարկա։ Շատերը հասկացան, որ դա իրենցը չէ և թողեցին դա, մանավանդ որ վարչապետն էլ առանձնապես չէր ստիպում, որ ինքնուրույն քայլեր անեն։ Հիմա վարչապետը ստացել է այն, ինչ ինքը ցանել է։ Ինքը լիակատար արմատախիլ է արել պատասխանատվությունը, նախաձեռնողականությունը,  և առհասարակ քաղաքական մոտիվացիան իր թիմում զրոյացված է։ Արդյունքում չունի երկրորդ մարդ իր թիմում, որը կարող է դուրս գալ, լրագրողների հետ խոսել տասը րոպե և չդառնալ ծաղրի առարկա, որպեսզի հետո կարիք չլինի իր հետևից կիքսերը շտկել։ 

-Երբ վարչապետն է տնետուն անցնում և այս մեթոդաբանությամբ քարոզչություն  վարում, արդյո՞ք դա չի նվազեցնում նրա կշիռը և անլուրջ չի դարձնում այս գործընթացները։ 

-Եթե տեխնոլոգիաների տեսանկյունից ենք վերցնում, չեմ կարծում, որ վարչապետի մասնակցությունն այս ամեն ինչում իր կշիռը թեթևացնում է:Իր խոսքը, իր ելույթների բովանդակությունն  է իր կշիռը թեթևացնում:

Երբ երկրի  ղեկավարը որևէ հայտարարություն է անում, օրինակ՝ դավադիրների մասին, դավաճանների մասին, արտասահմանյան ագենտների մասին, երբ խոսում է այս կամ այն աշխարհաքաղաքական կենտրոններոևւմ կոշիկներ լզելու մասին, և դրա տակ որևէ հիմնավորում չի լինում, դա ասվում է այդ ժամի լուրերի վերնագրերի համար զուտ, դա արժեզրկում է երկրի ղեկավարի խոսքը։ Մարդիկ, թե երկրի ներսում, մտածող մարդկանց մասին եմ խոսում, և օտարեր երկրներում, աշխարհաքաղաքական կենտրոններում իր խոսքին անլուրջ են վերաբերվում, իսկ այդ պարագայում ինքը, իր իշխանությունը և երկիրն էլ հետը դառնում են անլուրջ, անվստահելի գործընկեր, որի հետ շատ լուրջ ճանապարհ գնալն անիմաստ է։ 

-Հանրաքվեով սահմանադրության մի հոդվածն ենք փոխում: Բայց քարոզարշավի ընթացքում ավելի շատ այլ բաներից է խոսվում` ասֆալտապատում, հեղափոխությունից հետո արձանագրված ձեռքբերումներ, ապագայի խոստումներ  և այլն:  Այս մանիպուլյացիաների կարիքն ինչո՞վ է պայմանավորված։ 

-Սա էլ էր շատ կանխատեսելի։ Որովհետև այս թեման, որը պաշտոնապես դրված է որպես հանրաքվեի հարցադրում, ժողովրդի համար ոչ միայն արդրիական չէ, այլ նաև շատ դեպքերում անհասկանալի է։ Թեման իրականում մի դրդապատճառ ունի, բայց ներկայացվում է այլ կերպ։ Իրականում մտածող մարդիկ, անգամ Փաշինյանի կողմնակից մտածող մարդիկ հասկանում են, որ դրդապատճառը ոչ ցանկալի 7 հոգուն հեռացնելն է և նրանց տեղը ցանկալի կամ յուրային  7 հոգու նշանակելը։ Բայց դա այն թեման չէ, որ կարող է շատ մարդկանց բերել հանրաքվեի, որ կարողանան ապահովել 650 հազար «այո» քվե։  Որպեսզի կարողանաս մոտիվացնել մարդկանց, որ գան հանրաքվեի, պետք է ոչ պոպուլյար ինչ-որ բանը, ապրանքը փաթեթավորես, տուփի մեջ դնես, բանտիկով կապես, վրան օծանելիք ցանես, որպեսզի կարողանաս դա վաճառել։ 

Դրա համար փորձեցին սկզբում մտցնել գաղափարը, որ սա հակահեղափոխության վերջին բաստիոնն է, նորից պետք է սևերից ազատվել; Բայց այդ պոտենցիալ սևեր, երբ հրաժարվեցին մասնակցել այդ խաղին, այդ թիրախը կորավ։ Հիմա անընդհատ ստիպված տարբեր թեմաներ է պետք շոշափել՝ ի՞նչ է արվել 2 տարում, ի՞նչ վտանգներ կան։ Քանի որ սևեր չկան, ով ասում է բոյկոտենք, մերժենք կամ անտարբեր է, ներկայացվում են որպես սև: Այսինքն թիրախավորում են և չեղած սևին սևի փոխարեն են ներկայացնում։ 

Այսպես է արվում, որովհետև  ինչ-որ բանին ընդդեմ կոնսոլիդացնելը շատ ավելի հեշտ է, քան հանուն։ Ընդդեմ սևերի են  փորձում կոնսոլիդացնել, այդ սևերն առանձնապես չկան, բայց փորձում են գտնել։

Ի դեպ ասեմ, որ բավականին կրեատիվ եմ համարում հպարտ քաղաքացու անձնագիրը, ձևը կրեատիվ է, կոնտենտը` մանիպուլյատիվ ու կանխատեսելի։ 

-Պարոն Հակոբյան, նաև «ոչ»-ի  քարոզչական կողմին անդրադառնանք: Նրանք ակտիվ  քարոզարշավ չեն  իրականացնում, հայտարարել են, որ իրենց նպատակը գործընթացների իրավականությանը հետևելն է։ Արդյո՞ք նման մարտավարությունը տեղին և արդյունավետ եք համարում։ 

-Հաշվի առնելով, թե ովքեր են «ոչ»-ի  շտաբի ներկայացուցիչները, կանխատեսելի էր, որ իրենք դրանով էլ զբաղվելու են, քանի որ հիմնականում իրավապաշտպաններ, իրավագետներ, սահմանադրագետներ են այդ թիմում։ Կզարմանայի, եթե նրանք քաղաքական քարոզարշավ տանեին, որովհետև իրենք դրանով ոչ զբաղվել են, ոչ էլ իրենց գործն է։

 Իրենք մի քանի ասպեկտով են մտել այս գործընթացը՝ անընդհատ կասկածի տակ դնել իրավական կողմը, հանրաքվեի լեգիտիմությունը, երկրորդը, եթե այնուամենայնիվ հանրաքվեն տեղի ունենա, ապահովել դրա մոնիտորինգը: Իսկ քարոզչության առումով  իրենք էլ ասել են, որ իրենց հարթակները կարող են տրամադրել այն ուժերին, որոնց հայացքները քիչ թե շատ համընկնում է «ոչ»-ականների հայացնքների հետ։ 

-Բոյկոտի ոչ պաշտոնական շտաբ էլ է ձևավորվել։ Արդյո՞ք ոչ-ը  և բոյկոտն այս պարագայում նույնական են։ 

-Գիտեք, քաղաքական նյուանսներ կան այդ ամեն ինչում։ Եթե վերանանք քաղաքական նյուանսներից և չխորանանք քաղաքական նշանակությամ մեջ, արդյունքի տեսակետից  համարյան նույն բանն են։ 

-Հաշվի առնելով «այո»-ի  ակտիվ և «ոչ»-ի պասիվ քարոզարշավը`  ինպիսի՞  ելք եք կանխատեսում,  արդյո՞ք ընտրակեղծիքներից խուսափել կստացվի, թե՞  ի վերջո իշխանությունները կտրվեն այդ գայթակղությանը։

-Նախ ես կարծում եմ, որ այս իրավիճակը, որ հիմա ստեղծվել է համաճարակային առումով  թե աշխարհում, թե Հայաստանում,  որևէ նախադրյալներ չի ստեղծում, որ իշխանությունն անցկացնի նան մասսայական միջոցառում, որն ուղեկցվում է հանրահավաքներով։

Փոխանակ մտածեն բնակչության անվտանգության մասին, լոկալ ներհայաստանյան քաղաքական խնդիր են ուզում լուծել՝ մարդկանց վտանգելով։ Կարծում եմ իրավիճակը կարող է ստիպել, որ հանրաքվեն հետաձգվի։ Եթե գործը հասնի մինչև հանրաքվե, իմ կարծիքով՝ կօգտագործվի վարչական ռեսուրսի հսկայական պաշար: 

Կարծում եմ՝ առայժմ կփորձեն վարչական ռեսուրսի և  սեփական ընտրազանգվածի կոնսոլիդացիայի շնորհիվ  ապահովել արդյունք։ 

Փող բաժանելուց կարծում եմ, որ կխուսափեն։ Այս իշխանության խաղաքարտերից մեկը, որը թափահարում են թե երկրի ներսում, թե դրսում, այն է, որ ասում են հիմա ընտրակեղծիքներ չեն  լինելու։ Միայն 7 հոգու գործից հանելու և տեղը յուրայինների նշանակելու  համար  փլուզել թե ներքին, թե արտաքին իմիջը,  նման ռիսի դիմելը կարծում եմ, որ անմտություն է ու բացարձակապես ստրատեգիական սխալ կլինի այս իշխանության համար։ 

Վիգեն Հակոբյան հարցազրույց

Այլ հոդվածներ հեղինակից

Տալլինի «Արարատի» նվերը արցախցի երեխաներին. միջոցառում «Ուրարտու» ակումբում
«Ժողովուրդ». Դատարանները չեն կարողանում հասցնել քննել բոլոր գործերը․ անձնակազմից շատերն առաջնագծում են
Հոսանքազրկում Երևանում և երեք մարզերում
«Իրատես». Գերշահույթ` պատերազմի հաշվին. Ինչու են կտրուկ թանկացել ձեթն ու շաքարավազը
Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպել է Պետքարտուղարության ներկայացուցչի հետ
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն եւ 30 օրենսդիրներ կներկայացնեն Արցախի միջազգային ճանաչման մասին բանաձեւ
«Հրապարակ». Գագիկ Ծառուկյանը երեկ հավաքել է թիմի՞ն
«Հրապարակ». ԱՄՆ-ն հուլիսի՞ց է տեղյակ եղել
«Ժողովուրդ». Ինչ սպասել արտգործնախարարների՝ ԱՄՆ այցից. Պոմպեոյի ուղերձները
«Իրատես». Ինչու Հայաստանի կողմից Արցախի ճանաչման հարցը պաշտոնական տեսք չի ստանում
«Փաստ». «Մենք պետք է համապատասխան եզրահանգումներ անենք»
«Հրապարակ». Պատգամավորներ են գործուղվում Վրաստան
«ՖԲ-ի ադրբեջանական հատվածում ողբ է՝ սպանվել է Ադրբեջանի ազգային հերոսը». Կարեն Վրթանեսյան
Երեկոյան կրակի տակ է հայտնվել Ասկերան քաղաքը. Վահրամ Պողոսյան
ՊԲ-ն հակամարտության գոտում վարձկան ահաբեկիչների ներկայության մասին վկայող նոր տեսագրություն է հրապարակել
ՀՀ ՊՆ․ Թշնամու առաջխաղացման բոլոր փորձերը հետ են մղվել
Վերջին 24 ժամվա ընթացքում Ռուսաստանում կորոնավիրուսի 15 971 դեպք  է հայտնաբերվել
Հունաստանի ափերի  մոտ 5,2  մագնիտուդով  երկրաշարժ  է գրանցվել
Եթե, իր կարծիքով, պարզ լուծումները չեն աշխատում, նա գնում է շուստրիության ճանապարհով
Կորոնավիրուսով 2000 պացիենտ կա հիվանդանոցներում. առողջապահական համակարգը կարող է կոլապսի առջեւ հայտնվել
Ֆրանսիայում մեկ օրում  կորոնավիրուսի ավելի քան 41 հազար դեպք  է հայտնաբերվել
Ղրիմի հարցում Էրդողանի դիրքորոշումը կարևոր չէ․ Պուտին
Փաշինյան.Ղարաբաղյան հակամարտության տարածաշրջան խաղաղապահներ մտցնելը hայկական կողմի համար ընդունելի է
Բելառուսն ու Ռուսաստանը քիչ ընկերներ ունեն աշխարհում․ Լուկաշենկո
Թրամփը խոստացել է «շատ բան անել» Չինաստանի հետ վերընտրվելու դեպքում
Ավելին
Ավելին