f

Անկախ

Անցած շաբաթը. Աշխարհ


Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը դադարեցրին կրակը

Ամենադրական իրադարձությունն անցած շաբաթ անկասկած Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման միջև հրադադարն էր, որ տեղի ունեցավ հինգշաբթի լույս ուրբաթ գիշերը:

Մարտական գործողությունները կողմերի միջև տևեցին 11 օր և խլեցին 250 մարդու կյանք, որոնց մեծամասնությունը պաղեստինցիներ էին: Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը հայտարարեց, որ վերջին օրերին Իսրայելը հասավ աննախադեպ հաջողությունների պաղեստինյան խմբավորումների դեմ պայքարում, իսկ երկրի բանակը նախկինի պես պատրաստ է հարձակման ու պաշտպանության:

ՀԱՄԱՍ շարժման պաշտոնական ներկայացուցիչն էլ իր հերթին հայտարարեց, որ Իսրայելի հայտարարած հրադադարը պաղեստինյան ժողովրդի հաղթանակն է և վարչապետ Բինյամին Նաթանյահուի պարտությունը:

Հրադադարի համաձայնությունը ողջունեցին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը: Վերջինս հայտարարեց, որ Վաշինգտոնը կշարունակի մերձավորարևելյան կոնֆլիկտի կարգավորման  դիվանագիտական աշխատանքը և ՄԱԿ-ի հետ համատեղ ձեռնամուխ կլինի Գազայի հատվածի մարդասիրական օգնությանը:

 

Պետական ահաբեկչությո՞ւն

Անցած շաբաթ Արևմուտքի ուշադրությունը կրկին իր վրա սևեռեց Բելառուսը: Նախ արգելափակվեց  tut.by կայքէջը, իսկ կիրակի Մինսկում ձերբակալեցին Ռոման Պրոտասևիչին՝ Nexta տելեգրամ ալիքի նախկին գլխավոր խմբագրին, որը լուսաբանում էր բողոքի ցույցերը Բելառուսում: Նա Ryanair ավիաընկերության ինքնաթիռով Աթենքից թռչում էր Վիլնյուս: Ինքնաթիռը ստիպված եղավ արտակարգ վայրէջք կատարել Մինսկում ականապատված լինելու մասին տեղեկությունից հետո, ինչը պարզվեց՝ կեղծ էր: Պրոտասևիչին իջեցրին ինքնաթիռից և ձերբակալեցին: Ուղևորները ստիպված եղան դուրս գալ ինքնաթիռից և կրկնակի ստուգում անցնել:

Այս միջադեպն ակնհայտորեն վրդովմունքի ավելի մեծ ալիք բարձրացրեց Արևմուտքում, քան հարյուրավոր խաղաղ բնակիչների զոհվելը, բնակավայրերի ավերածությունները Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի հրթիռակոծությունների հետևանքով: Արևմտյան բազմաթիվ առաջնորդներ, քաղաքական գործիչներ ու դիվանագետներ պահանջեցին ազատ արձակել ընդդիմադիր լրագրողին և միջազգային հետաքննություն սկսել: Լեհաստանի վարչապետ Մաթեուշ Մորավիցկին էլ Բելառուսի գործողությունները որակեց ոչ այլ կերպ, քան պետական ահաբեկչություն:

Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը կոչ արեց պատժել Մինսկում Ryanair ավիաընկերության ինքնաթիռի հարկադրական վայրէջքի մեղավորներին, իսկ Լիտվայի կառավարությունը հայտարարեց, որ մտադիր  է հասնել միջազգային թռիչքների համար Բելառուսի օդային տարածության փակմանը: Բելառուսի գործողությունները դատապարտեցին ԱՄՆ-ն և եվրոպական տասնյակ պետություններ՝ համարելով դրանք մարտահրավեր Արևմուտքին:

 

Հանդիպումներ

 

Անցած շաբաթ տեղի ունեցավ ՀԱՊԿ արտգործնախարարների հանդիպումը Դուշանբեում՝ կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստում: Քննարկելու բարդ խնդիրներ կային՝ կազմակերպության երկու անդամների՝ Տաջիկստանի և Ղրղզստանի բախումն ապրիլին և նախորդ շաբաթվա ընթացքում Հայաստանից ստացված դիմումը Ադրբեջանից իր սահմանները պաշտպանելու օգնության խնդրանքով:

Շաբաթվա ընթացքում տեղի ունեցավ նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հանդիպումը Ռեյկյավիկում, որը, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, եղել է կառուցողական, և այժմ երկու կողմերը առաջարկություններ են պատրաստելու Ջո Բայդենի և Վլադիմիր Պուտինի ապագա հանդիպման համար: Ի թիվս այլ հարցերի, ի դեպ, նրանք քննարկել են նաև արցախյան հիմնախնդիրը, սակայն քննարկման բովանդակության և արդյունքների մասին տեղեկություններ չկան:

Համավարակը

Շարունակվեց Հնդկաստանի տագնապալի վիճակագրությունը, որտեղ մեկ օրում գրանցվում է 4,5 հազար մահ: Վարակվածների ընդհանուր թիվն այստեղ հասել 25,5 միլիոնի, մահացածներևի թիվն անցել է 283 հազարից:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այսպես կոչված «կորոնավիրուսային ապարտեիդ» արձանագրեց և կոչ արեց զարգացած երկրներին օգնել աղքատ երկրներին պատվաստանյութերի ձեռքբերման հարցում:

Եվ կրկին թարմացավ կորոնավիրուսի ծագման (կենդանական, թե՞ լաբորատոր) քննարկումը, որի առիթը նախորդ շաբաթ 18 առաջատար գիտնականների նամակն էր՝ հրապարակված Science հանդեսում:

Ճապոնացի թոշակառուների անակնկալ հաջողությունը և ողբերգությունն  Իտալիայում

Ճապոնիայի բանկերի բաժանմունքները բախվեցին տեղի թոշակառուների հերթերին, որոնք գալիս էին մարելու այն չեկերը (1400 դոլարի), որոնք սխալմամբ ուղարկվել էին իրենց ԱՄՆ հարկային ծառայությունից: Պարզվեց, որ այդ վճարումներն ուղարկվել էին այն ճապոնացի թոշակառուներին, որոնք աշխատել էին ԱՄՆ-ում մինչև 2005 թվականը:

Շաբաթը ողբերգական ավարտ ունեցավ, սակայն, Իտալիայում: Առնվազն 14 մարդ զոհվեց երկրի հյուսիսում՝ Մաջորե լճի մոտ, երբ ճոպանուղու խցիկը պոկվեց ու գահավիժեց: Ճոպանուղին մարդկանց տեղափոխում էր առողջարանական Ստրեզա քաղաքից Պյեմոնտեում գտնվող Մոտտարոնե սարը:

Աշխարհում անցած շաբաթվա գլխավոր իրադարձությունները

Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
Արցախցիների շուրջ 65%-ը չի ուզում արտագաղթել ՀՀ-ից. Մնացածի 35 %-ի մեծ մասը ձգտում է արտագաղթել ՌԴ. Արցախի ՄԻՊ
Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղի բնակիչները՝ ի նշան ոռոգման ջրի բարձր գնի դեմ  բողոքի, փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա  պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը
Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեում Հայաստանը ներկայանում է «Արձագանք» մուլտիմեդիա նախագծով
Հանրապետության հրապարակում ոստիկանները մի երիտասարդի մոտ զենք են նկատել. Նրան ձերբակալել են
Քաղաքացուն խոշտանգելու մասին փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ԲԿ
Գոռ Ներսիսյան․ «Ամեն բան անելու եմ Եվրոպայի առաջնությունում հաջող հանդես գալու համար»
Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am
Լարսը փակ է բեռնատարների համար
Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանի նամակին
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հաստատ էս տատիկ-պապիների հետեւում ուրիշ մարդիկ կան. Քաղաքապետարանի պաշտոնյան՝ փողոցային առեւտուր անողների մասին
Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ իր հասցեին անհիմն մեղադրանքներ են հնչեցնում ու սպառնում
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 137 դեպք. Գրանցվել է 7 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 10 մարդ
Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել
Եթե ուզում ենք և տնտեսական աճ, և ծնելիության աճ, պետք է գործուն քայլեր ձեռնարկենք հավասար հնարավորությունների ապահովման ուղղությամբ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի օգնական Անի Բաբայանը նշանակվել է նրա խորհրդական
«Թքեմ Նիկոլի երեսին, թող թալանչիներին բռնեն» փողոցային առեւտրով զբաղվող պապիկ
Ավելին
Ավելին