f

Անկախ

Ստուգման համակարգի միջոցով հաստատվել է առաջին դասարան հաճախող 14.000 երեխայի տվյալների համապատասխանությունը


ՀՀ պետական հանրակրթական դպրոցների առաջին դասարանցիների առցանց ընդունելության կարեւոր բաղադրիչը երեխաների եւ ծնողների տվյալների համապատասխանության նախապես ստուգումն է: Այն մինչեւ մայիսի 31-ն իրականացվում է stugum.emis.am կայքում` երեխաների եւ ծնողների տվյալները մուտքագրելով: Ստուգման համակարգը բացվել է մայիսի 3-ից:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ մինչ օրս stugum.emis.am կայքի միջոցով հաստատվել է առաջին դասարան հաճախող շուրջ 14.000 երեխաների եւ նրանց ծնողների տվյալների համապատասախանությունը: Ստուգման համակարգից օգտվող շահառուների ակնկալվող թիվը, սակայն, շուրջ 25 հազար է, հետեւաբար ակնկալվում է, որ առաջիկա օրերին առավել մեծ կլինի ակտիվությունը` ծնող-երեխա կապը հաստատող տվյալների համապատասխանությունը ստուգելու առումով: Այս մասին ասուլիսում հայտարարել է «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը: Օգտվելով առիթից՝ նա ծնողներին կոչ է արել հետագա խնդիրներից խուսափելու համար տվյալների ստուգումն իրականացնել մինչեւ մայիսի 31-ը:

 Տվյալների ստուգմանը կհաջորդի բուն հայտագրման փուլը, որը հունիսի 1-ից կսկսվի hayt.emis.am համակարգի միջոցով: Առաջին փուլում մինչեւ հունիսի 10-ը կհայտագրվեն այն երեխաները, որոնց ծնողներից մեկը տվյալ դպրոցի աշխատակից է, կամ երեխան ունի տվյալ դպրոցում արդեն սովորող քույր կամ եղբայր: Հունիսի 11-ից համակարգը բաց կլինի բոլոր հայտատուների համար։ Առցանց հայտագրման գործընթացը պարտադիր է ՀՀ բոլոր այն դպրոցների համար, որոնք տվյալ բնակավայրում միակը չեն:

«Երեխայի եւ ծնողների տվյալները նախապես չստուգելու պարագայում բուն գրանցման օրը կարող են խնդիրներ լինել: Օրինակ՝ կարող է պարզվել, որ երեխայի կամ ծնողի փաստաթուղթը թվայնացված չէ: Այդ պարագայում համակարգը չի կարող գտնել ծնող-երեխա կապը ու թույլ չի տա գրանցվել: Տվյալները ստուգելու խնդիրը դրվել է հնարավոր չարաշահումներից զերծ մնալու նպատակով»,- նշել է Արտակ Պողոսյանը:

Անդրադառնալով համակարգի գործունեությանն առնչվող հնարավոր խնդիրներին` Արտակ Պողոսյանը փաստել է՝ եւ՛ տվյալների ստուգման, եւ՛ հայտագրման կայքերն աշխատել ու աշխատում են անխափան: Այլ հարց է, որ կան դպրոցներ, որտեղ տեղերը համալրվում են շատ արագ` ընդհուպ համակարգը բացվելուց 40 վայրկյան անց արդեն տեղ չի լինում. «Այդ հսկայական հոսքի դեպքում անգամ գրանցման կայքն աշխատել է առանց խոչընդոտների»:

Ամեն դեպքում, երբ որեւէ դպրոցում տեղերը սպառվում են, եւ ծնողը չի հասցնում գրանցվել, պետք է մեկ այլ դպրոց ընտրել, որտեղ դեռեւս տեղերը սպառված չեն:

Արտակ Պողոսյանը նշել է, որ մայիսի 24-ից տվյալների ստուգման եւ հայտագրման կայքերը հասանելի կլինեն նաեւ այլ երկրներում գտնվողների համար:

«Եթե դրսում եք, կարող եք ձեր տվյալները փոխանցել Հայաստանում գտնվող ձեր ծանոթին, եւ նա ստուգի երեխայի տվյալները: Դրանից բացի՝ այսօրվանից կայքերը հասանելի կլինեն դրսում գտնվող ծնողների համար: Կարող են եւ՛ տվյալները ստուգել, եւ՛ սահմանված ժամկետներում հայտագրել: Թեպետ այստեղ մի բան կցանկանայի ընդգծել ու դիմել արտերկրում գտնվող ծնողներին. եթե վստահ չեք, որ մինչեւ սեպտեմբեր կգաք Հայաստան, խնդրում եմ, մի՛ հայտագրեք երեխաներին, որովհետեւ հետո դա մեծ խնդիրներ է առաջացնում դպրոցի տնօրենի համար: Տնօրենը չգիտի ինչ անել այդ տվյալների հետ՝ հրամանագրել երեխային առաջին դասարան, թե չհրամանագրել: Բացի դրանից` նկատի ունեցեք, որ այդ դեպքում դուք զբաղեցնում եք մեկ այլ երեխայի տեղը»,- նշել է նա:

Արտակ Պողոսյանի խոսքով՝ հայտագրման առցանց գործընթացի նպատակը ի սկզբանե եղել է տարիներ ի վեր ծառացած խնդրի լուծումը, այն է` դպրոցի ընտրության հարցում բոլորի համար ապահովել մեկնարկային հավասար հնարավորություններ. «Նախ՝ այս համակարգով որեւէ միջանձնային հարաբերությունների պատճառով ծնողին մերժելու հանգամանքը վերացել է: Նախկինում ծնողը գնում էր դպրոց, որտեղ իրեն ասվում էր, թե տեղ չկա երեխային ընդունելու համար: Հարց է, իրապե՞ս տեղ չկար, թե՞ այդպես ասվում էր ծանոթ-բարեկամների երեխաներին տեղավորելու համար: Առցանց համակարգով ծնողը պարզ տեսնում է, թե որտեղ տեղ կա, որտեղ՝ ոչ: Դրանից բացի՝ լինում էին դեպքեր, երբ դպրոցները լիցենզիայով սահմանված քանակից ավելի երեխաներ էին ընդունում: Ընդ որում՝ երբեմն ստիպված էին այդ քայլին գնում: Այս համակարգը հնարավորություն չի տալիս լիցենզիայում սահմանված տեղերից ավելի երեխա ընդունել: Այսինքն՝ ի սկզբանե հնարավոր չէ խախտել լիցենզավորման կարգը»:

Արտակ Պողոսյանը նաեւ փաստել է, որ առաջին դասարանցիների ընդունելության առցանց համակարգի գործարկման արդյունքներն արդեն նկատելի են: Անցած երկու տարվա վերլուծությունը ցույց է տալիս, որ Երեւանում եւ մյուս քաղաքային համայնքների նախկին գերծանրաբեռնված դպրոցներում որոշակի բեռնաթափում կա:

ՀՀ ԿԳՄՍ

Նոյեմբերյանի համայնքում այս պահին իրավիճակը լարված է. մարդիկ ճանապարհ են փակել
ՀՀ-ում անվտանգության համակարգի ներդրման թեմայով «ԱՐԱՐ» հիմնադրամը հետազոտությունների դրամաշնորհ է հայտարարել
Սերգեյ Ավագյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ
Վթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելու Արագածոտնի մարզում
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա
Ազատություն կամ մահ. ես քրեական գործերից, կալանավորումից չեմ վախենում, չեմ լռելու. Միհրան Մախսուդյան
Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ մեր բոլորի. Վահե Հովհաննիսյան
Ամերիկացի կոնգրեսականները նախատեսում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել
«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված
Չի կարելի սահմանազատում իրականացնել առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու. Կարապետյան
Կիրանցի վարչական ղեկավարը որոշել է հրաժարական տալ
Փրկարարները կտրել և հեռացրել են Շինարարների փողոցում դեպի ճանապարհի երթևեկելի գոտի կախված ծառը
Արգելել են Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Ոստիկանները փակել են Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը. Վիճակը լարված է
Տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնել. «Երկիր
Կիրանցի գյուղապետը գիշերը հանդիպել է գյուղացիներին եւ ասել, որ իշխանությունները ինչ պլանավորել են, դա էլ անելու են
Օշականում «ՎԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել տներից մեկի դարպասին․ 21-ամյա վարորդը վիրավոր է
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են զինվորական քննչական գլխավոր վարչություն
Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ
Հրազդանի կիրճում վագոն-տնակներ են այրվել
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
«Փաստ». Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Փաստ». Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն
Ավելին
Ավելին