Վերաքննիչ դատարանը, դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, մերժել է դատախազի բողոքը և ուժի մեջ թողել Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի կալանավորումը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած այցի ժամանակ տեղի ունեցած ակցիայի դեպքերով հարուցվել էր քրեական գործ՝ խուլիգանության հատկանիշներով: Մեղադրանք է առաջադրվել 19 անձի, այդ թվում՝ Մխիթար Զաքարյանին: Մխիթար Զաքարյանը չի ընդունում մեղադրանքը։