f

Անկախ

Անցած շաբաթը. Հայաստան. ամոթալի տարեգրությունը շարունակվում է


Եթե որևէ օտար մարդ, ծանոթ չլինելով Հայաստանի և մանավանդ արցախյան հիմնախնդրի պատմությանը, բայց այժմ մեր երկիր ժամանելով՝ ականատես դառնա այս օրերի իրադարձություններին, կարող է միայն մի եզրակացության հանգել. Հայաստանը վաղուց ի վեր նվաճվել է  հարևան երկրի կողմից, այս երկրի ղեկավար է նշանակվել նրա դրածոն, որ հավատարմորեն և հետևողականորեն իրականացնում է Հայաստանի վերջնական զավթումը:

Ի՞նչ կարող է մտածել բանական մարդը, եթե տվյալ երկրի սահմաններն են անցնում հարևան թշնամի երկրի զինվորները, այն թշնամու, որի հետ մի քանի ամիս առաջ կատաղի պատերազմ է մղվել և  հրադադար է կնքվել: Թշնամու զորքերը շարունակում են առաջ գալ, իսկ այս երկրի ղեկավարությունը հրամայում է չկրակել, այլ հարցը լուծել «քաղաքական ճանապարհով»: Իսկ այդ քաղաքական լուծումը, պարզվում է այն է, որ արտաքուստ իբրև թե աղմուկ ես բարձրացնում, բայց արանքում «բանավոր», ժողովրդից և պետական բոլոր ատյաններից թաքուն պայմանավորվում ես թշնամուն նորանոր տարածքներ հանձնել:

Սա է չոր փաստը: Ի՞նչ տվեցին հեռախոսազրույցները Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ղեկավարության հետ, կամ հրապարակավ ՀԱՊԿ-ին ու Ռուսաստանի նախագահին դիմելը: Ոչինչ: Ադրբեջանցիները ինչպես եկել էին, այնպես էլ շարունակում են մնալ Հայաստանում, հակառակը՝ զինվորների և զավթված տարածքների ու բարձունքների թիվն օր օրի ավելանում է և գյուղերի ինքնապաշտպանական խմբերն ու սահմանապահ զինվորները տեղերում ստիպված են ձեռնամարտի  մտնել նրանց հետ, քանի որ կա՛մ զենք չկա, կա՛մ հրամայված է չկրակել:      

Իրավիճակը Հայաստանի սահմաններում նախորդ շաբաթից ի վեր չի փոխվել: Բայց հանրությանը, դարձյալ Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանի հրապարակման շնորհիվ, հայտնի դարձավ, որ երկրի վարչապետի աթոռը զբաղեցնողը գաղտնի փաստաթուղթ է ստորագրելու, որով Տավուշի մարզից 5 գյուղ և Արարատի մարզից մեկ գյուղ հանձնվելու է Ադրբեջանին: Դեռ Սյունիքով անցնելիք միջանցքը մի կողմ, Սյունիքում և Գեղարքունիքում կիլոմետրերով առաջ եկած ու հիմնավորված ադրբեջանական զորամասերը մի կողմ:

Այդ փաստը երկրի ղեկավարի աթոռը զբաղեցնողը չհերքեց, և ինչպես 2020 թ. նոյեմբերի 9-ի համաձայնության դեպքում, պարզվեց, որ դրանից պետական որևէ ինստիտուտ տեղյակ չէ, ո՛չ երկրի նախագահը, ո՛չ արտգործնախարարը, ո՛չ խորհրդարանը: Փաստացի, մարդը այս երկրի հետ, որի անվտանգության ու տարածքային ամբողջականության երաշխավորը դե յուրե ինքն է, վարվում է այնպես, ինչպես սեփական բոստանի հետ: Ուզում է՝ հանձնում է: Մարդկանց այն զանգվածին, որին նա «ժողովուրդ» է անվանում, այդ դավադիր  որոշումը մատուցում է իբրև Հայաստանի շահերից ելնող որոշում, մյուս զանգվածին, որը ընդդիմություն է համարվում, ներկայացնվում է որպես Ադրբեջանի «տեղեկատվական պայքարի գործակալներ», իսկ ուժային կառույցները կա՛մ հլու հնազանդ կատարում են նրա հրամանները, կա՛մ իրենց գործառույթը համարում են սոսկ նրա անվտանգությունն ապահովելը ընդվզող հանրությունից:

Ընդդիմանալու բոլոր փորձերն ավարտվում են մի շարք մարդկանց բերման ենթարկելով (անցած շաբաթ, օրինակ, նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանին, «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանին և այլոց), որոշ ակտիվիստների տները խուզարկելով և այլն: Մի խոսքով, երկրի տարածքային ամբողջականության և անվատնգության համար մտահոգվելը պետական կառույցների կողմից, մեղմ ասած, չի խրախուսվում:

Իսկ իրենց ընդդիմություն հռչակած քաղաքական ուժերը ջանասիրաբար լծված են արտահերթ ընտրությունների պայքարին. ցուցակներ են կազմում, դաշինքներ են ձևավորում, գրասենյակներ են բացում, համագումարներ են անցկացնում, հայտարարություններ են անում և համոզված են, որ վերցնելու են իշխանությունը: Հավանաբար մտածում են՝ մինչև ընտրություններն ինչ կմնա Հայաստանից, դրանից էլ գոհ են:

Իսկ  սոցցանցերում համատարած լացուկոծ է, ողբ կործանվող հայրենիքի վրա:

Համավարակը

Շաբաթվա սկզբին կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել էր

220860-ի, շաբաթվա վերջին՝ 221948-ի, այսինքն՝ 1088-ով ավելի, քան նախորդ շաբաթ: Նոր վարակակիրների թիվը, նախորդ շաբաթվա համեմատ նվազել է 764-ով (նախորդ շաբաթվա ընթացքում նոր վարակակիրների թիվն ավելացել էր 1852-ով), այսինքն՝ վարակի նվազումը շարունակվում է:  Փաստորեն օրական վարակվել է միջինը մոտ 150 մարդ: Ամենից քիչ նոր վարակվածներ, ինչպես ամեն շաբաթ,  հայտնաբերվել են երկուշաբթի՝ 67 մարդ, ամենից շատ՝ չորեքշաբթի՝ 229:

Մի շաբաթվա ընթացքում բուն կորոնավիրուսից մահացածների թիվն ավելացել է 69-ով՝ հասնելով 4392-ի: Շաբաթվա վերջի տվյալներով՝ 1074 վարակված մարդու մահվան պատճառը համարվել է այլ հիվանդությունը, ըստ այդմ՝ մինչ օրս կոնորավիրուսով վարակվածների մահացության թիվը հասել է 5466-ի:

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանը դիտարկում է կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի արտադրությունը Հայաստանում և Ղրղզստանում տեղայնացնելու հնարավորությունը։

անցնող շաբաթվա գլխավոր իրադարձությունները

Իրանի կողմից ատոմային ռումբ ստեղծելուն «շաբաթներ» են մնացել․ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար
Մեծ Բրիտանիան ընդունել է ներգաղթյալներին Ռուանդա արտաքսելու օրենքը
ԱՄՆ-ը չինական բանկերի դեմ պատժամիջոցներ է մշակում՝ ՌԴ-ի հետ համագործակցելու համար․ WSJ
ՌԴ պաշտպանության փոխնախարարին բերման են ենթարկել կաշառք ստանալու կասկածանքով
2030 թվականին Մեծ Բրիտանիան պաշտպանության վրա կծախսի իր ՀՆԱ-ի 2,5%-ը. Ռիշի Սունակ
Եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա, բոլորովին այլ պայմաններում կհայտնվի. Ռաիսի
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Նոյեմբերյանի ոստիկանության բաժնից քիչ առաջ ազատ արձակվեց գնդապետ Միհրան Մախսուդանի որդին եւ եւս երկու բերման ենթարկված
Հավաքական Արևմուտքը, Ուկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում. ՌԴ ԱԳՆ
ԱՄՆ-ն Ուկրաինայի համար 1 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթ է պատրաստում
Սի Ծինպինը կայցելի Բելգրադ՝ Չինաստանի դեսպանատան վրա ԱՄՆ-ի ռմբակոծության 25-րդ տարելիցին. Bloomberg
Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Կարմիր բերետավորների կողմից բռնության է ենթարկվել գնդապետ Մախսուդյանը, նա Նոյեմբերյանի հիվանդանոցում է
Շատ մեծ վտանգներ կան. Սերժ Սարգսյանը՝ Տավուշում տիրող իրավիճակի մասին
Այո, ինձ հրել են. #Բագրատ_Սրբազան
Կիրանցի ճանապարհը փակած քաղաքացիները երթով այցելեցին գյուղի եկեղեցու բակում գտնվող հուշահամալիր
Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից. իրավիճակը կտրուկ լարվեց Այրումից Բագրատաշեն տանող հատվածում
Սուրեն Պետրոսյանն ու ևս 20 քաղաքացի Նոյեմբերյանի բաժնում են, Մախսուդյանը վնասվածքներ ունի, նրան բաց են թողել
Մայիսի 1-ից՝ Երևան-Բաթում-Երևան ուղիղ չվերթներ
«Իրատեսական է, ամենահասանելի ճանապարհն անվստահություն հայտնելն է»․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանին հեռացնելու մասին
Պետք է դիմել ցանկացած միջոցի. ամեն միջոց սահմանադրական է. Վազգեն Մանուկյան. տեսանյութ
Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ)
Լարված իրավիճակ՝ Տավուշում․ բնակիչները Բագրատ Սրբազանի գլխավորությամբ փորձում են փակել Բագրատաշենի ճանապարհը. ուղիղ
«Չե՛մ թողնի ճանապարհը փակեք»․ Ոստիկանության գնդապետը սպառնալից տոնով զգուշացրեց Բագրատ Սրբազանին և քաղաքացիներին
Ավելին
Ավելին