f

Անկախ

Դժբախտ կիրակին


Անցնող կիրակին լի էր դժբախտ պատահարներով, ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհով մեկ: Ընդ որում դրանց աշխարհագրությունը խիստ տարբեր է՝ Հայաստանից Չինաստան, Իտալիայից Կոնգո:

21 մարզիկ ցրտահարվել և մահացել է չինական Գանսյու նահանգում տեղի ունեցած լեռնային ուլտրամարաթոնի ժամանակ։ Այս մասին հայտնում է CNN-ը։

Բարձր լեռնային մարաթոնը, որի տարածությունը 100 կմ է սահմանվել, մեկնարկել է շաբաթ առավոտյան՝ արևային եղանակային պայմաններում։ Բայց կեսօրին եղանակային պայմանները կտրուկ փոխվել են․ սկսվել է ուժեղ քամի, անձրև ու փոթորիկ։ Երբ ջերմաստիճանը կտրուկ նվազել է, վազորդներից ոմանք սկսել են տեղեկացնել ցրտահարման մասին, իսկ ոմանք էլ անհայտ կորել են։

Մարաթոնի կազմակերպիչները դադարեցրել են վազքն ու 1200 հոգուց բաղկացած փրկարարական ջոկատ են կազմել՝ բարդ տեղանքներում որոնողական աշխատանքներ իրականացնելու համար։ Դրանք շարունակվել են անգամ մութն ընկնելուց հետո։

Մարաթոնի 8 մասնակից տեղափոխվել է հիվանդանոց։ Նրանց վիճակի մասին դեռևս տեղեկություն չկա։ Եվս 21 վազորդ մահացած է հայտնաբերվել։

Մահացածների թվում է նաև ազգային երկու ռեկորդի հեղինակ Լյան Ցզինը։ Նա ուլտրամարաթոնների բազմակի հաղղթող է, Չինաստանի երկու ռեկորդ է սահմանել՝ 2014 թվականին հաղթահարելով 149,51 կմ տարածությունը, իսկ 2018 թվականին՝ 151,2 կմ։

Ինը մարդ էլ զոհվել է կիրակի օրը Իտալիայում ճոպանուղու վթարի հետևանքով։

Ալպերում գտնվող այդ ճոպանուղին, որի խցում գտնվում էր 15 անձ, միացնում է Լագո Մաջորե լճի ափն ու Մոնտերոնե լեռը։

Այս պահի դրությամբ նշվում է 14 զոհի մասին։ Կան նաև փրկվածներ վթարից: Նշվում է, որ 2 մանկահասակ երեխաներ տարբեր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, բայց նրանցից մեկին չի հաջողվել փրկել։

Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն, հաղորդվում է միայն, որ սա ճոպանուղու առաջին երթուղին էր հակահամաճարակային սահմանափակումների չեղարկումից հետո։

Կոնգոյի դեմոկրատական հանրապետության արևելքում Նյիրագոնգո հրաբխի ժայթքման անուղղակի հետևանքով զոհվել է 15 մարդ:

Հաղորդվում է, որ 9 մարդ զոհվել է ՃՏՊ-ի հետևանքով, որը տեղի է ունեցել Գոմա քաղաքից տարհանման ժամանակ։ Բեռնատարը, որի թափքում մարդիկ են եղել, շրջվել է ճանապարհի մեջտեղում։

Մյուս 4 զոհերը բանտարկյալներ են, ովքեր փորձել են ժայթքման պահին փախուստի դիմել ։ Մյուս երկու զոհերի մահվան պատճառի մասին չի հաղորդվում։

Ժայթքումը, որը սկսվել էր մայիսի 22-ին, արդեն դադարել է։ Զգալի վնաս է հասցվել Գոմա քաղաքի արվարձաններին։ Հոսող լավան կանգ է առել օդանավակայանից ուղիղ 50 մետր հեռավորության վրա։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այստեղ, բարեբախտաբար զոհեր չեն գրանցվել:

Ուժեղ քամու և անձրևի հետևանքով հիմնականում վնասվել են ծառի ճյուղեր, շինությունների տանիքների թիթեղներ, էլեկտրալարեր։ Էրեբունի վարչական շրջանում էլ, օրինակ, հաստաբուն բարդին ամբողջությամբ արմատախիլ էր եղել և թեքվել էր պատի վրա։ Մենք սահմանազատել ենք տարածքը, փոխանցել ենք տեղեկությունը քաղաքապետարանին, որ համապատասխան մասնագետներ ուղարկեն՝ ծառը մասնատելու համար։ Նաև ճանապարհային ոստիկանությանն ենք փոխանցել, որ փորձեն այդ միջբակային ճանապարհը փակել, տարանցիկ ճանապարհից օգտվեն: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Աշխարհում դժբախտ պատահար ՀՀ ԱԻՆ Չինաստան Իտալիա Կոնգո

Մայիսի 1-ից՝ Երևան-Բաթում-Երևան ուղիղ չվերթներ
«Իրատեսական է, ամենահասանելի ճանապարհն անվստահություն հայտնելն է»․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանին հեռացնելու մասին
Պետք է դիմել ցանկացած միջոցի. ամեն միջոց սահմանադրական է. Վազգեն Մանուկյան. տեսանյութ
Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ)
«Չե՛մ թողնի ճանապարհը փակեք»․ Ոստիկանության գնդապետը սպառնալից տոնով զգուշացրեց Բագրատ Սրբազանին և քաղաքացիներին
Լարված իրավիճակ՝ Տավուշում․ բնակիչները Բագրատ Սրբազանի գլխավորությամբ փորձում են փակել Բագրատաշենի ճանապարհը. ուղիղ
Զոքանչին ծանր վնասվածք պատճառելու մեջ կասկածվող տղամարդուն կախված են հայտնաբերել ձերբակալվածների պահման վայրում
Սյունիքում տրամադրությունները լարված են. Գորիսի փոխքաղաքապետ
Ալիև. Հայաստանը համաձայնել է չընդգրկել Լեռնային Ղարաբաղը խաղաղության համաձայնագրում
Սա նոնսենս է. փորձագետը նշել է, որ Փաշինյանը շտապել է Տավուշում սյուն տեղադրել
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Հայելային պահանջ դրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
Հայաստանի տարածքն այնքան է, որքան իր զինվորը կարող է կանգնել. Բագրատ Սրբազան
ՀՀ-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը. Փաշինյանը լուսանկար է հրապարակել
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
Այսօր ով գնում է Ջահերով երթին կամ վաղը ով կգնա Ծիծեռնակաբերդ, Նիկոլ Փաշինյանի հակառակորդներն են. Սևակ Հակոբյան
Բաքուն համաձայնվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Ղազախստանում անցկացնելու առաջարկին
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճնշող մեծամասնությունն ընտրել է ՔՊ-ին. Վահե Դավթյան
Տավուշում նույն անձը երկու անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել. Արամ Վարդևանյան
Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավոր
Քանանի. Իրանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնագիրը
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 113 դեպք. գրանցվել է 11 ավտովթար. վիրավորվել է 21 մարդ
ՀՀ իշխանությունների այս վարքագիծը վավերացնելու է ուժի կամ ուժի սպառնալիքով հարցեր լուծելու նախադեպը. ՀՅԴ Բյուրո
Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին
Ավելին
Ավելին