f

Անկախ

ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը մասնակցել է Մաչանենց մշակութային բերդաքաղաքի հռչակման արարողությանը


«Հայ միասնության խաչ» բարեգործական մշակութային հասարակական կազմակերպությունն Էջմիածնում «հիմնել է» Մաչանենց մշակութային բերդաքաղաքը։ Մայիսի 21-ին «Մաչանենց տուն» կենտրոնում տեղի է ունեցել բերդաքաղաքի հռչակման հանդիսավոր արարողությունը, որին ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանը։

ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը ողջունել է յուրօրինակ մշակութային օրրան ստեղծելու գաղափարը և միջոցառման շրջանակում «Հայ միասնության խաչ» կազմակերպության հիմնադիր Գրիգոր Մաչանենց Բաբախանյանին պարգևատրել ՀՀ ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալով՝  հայ մշակույթի զարգացման և հանրայնացման գործում ունեցած ավանդի, նորարարական-ստեղծագործական մոտեցումների համար։

«Անսպառ երևակայություն, ստեղծարարություն, գաղափարների համարձակություն, գործում՝ կամք և նախաձեռնողականություն․ հենց այս հատկանիշների համադրման արդյունքում «Մաչանենց տուն» կենտրոնը դարձել է մշակութային գործիչների, սփյուռքահայերի, զբոսաշրջիկների սիրելի վայրերից մեկը։ Կենտրոնն այցելուներին տալիս է լիարժեք պատկերացում հայ մշակույթի, ժամանակակից արվեստի, ավանդական խոհանոցի մասին՝ այդ արժեքների որակյալ և ինքնատիպ մատուցման միջոցով։ Հարյուրավոր պատանիներ և երիտասարդներ մասնակից են դառնում կենտրոնի կրթական-ճանաչողական նախագծերին։ Այս ամենը խթան է հայրենասիրության և արժանապատվության համար»,- նշել է ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը և ի հաստատումն ասվածի՝ պարգևատրել Գրիգոր Մաչանենց Բաբախանյանին։

Շնորհակալություն հայտնելով պարգևի համար՝ Գրիգոր Մաչանենց Բաբախանյանն ընդգծել է, որ այն առաջինն է 34-ամյա գործունեության ընթացքում։ «Հայ միասնության խաչի» հիմնադիրը հավաստիացրել է, որ կազմակերպությունը չի շեղվելու իր առաքելությունից, և շեշտել, որ բերդաքաղաքի հիմքում հայի միասնության գաղափարն է․ «Ներկաներից յուրաքանչյուրն այս բերդաքաղաքի մի սյունն է։ Մեր գմբեթն ինքներս պետք է պահենք, այլապես ոչ ոք մեզ համար սյուն չի դառնա։ Մենք չպետք է հեռանանք Հայ առաքելական եկեղեցուց, մեր մշակութային արժեքներից և գիտակցենք, որ մեր հավատն անփոփոխ է, ազգային արժեքները՝ անսակարկելի»։

Շարունակելով հայ հոգևոր-մշակութային արժեքների պահպանման և հանրահռչակման, աշխարհին այն ավելի տեսանելի դարձնելու թեման՝ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը նշել է․ «Բարդ օրեր ենք ապրում և հաճախ խոսում անվտանգության մասին։ Ես համոզված եմ՝ լավագույն անվտանգությունը գիտակցված, հոգևոր անվտանգությունն է, որի գլխավոր երաշխիքը կրթությունն է։  Հատկապես այս շրջանում մենք խստագույնս հոգևոր սննդի կարիք ունենք, ինչը, համոզված եմ, ստանում ենք նաև այս մշակութային բերդաքաղաքում։ Այստեղ մենք տեսնում ենք անվտանգության ծիլերը։ Ցանկանում եմ, որ դրանք անսահման պտուղներ տան»։

ՀՀ ԿԳՄՍ

Հանրապետության հրապարակում ոստիկանները մի երիտասարդի մոտ զենք են նկատել. Նրան ձերբակալել են
Քաղաքացուն խոշտանգելու մասին փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ԲԿ
Գոռ Ներսիսյան․ «Ամեն բան անելու եմ Եվրոպայի առաջնությունում հաջող հանդես գալու համար»
Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am
Լարսը փակ է բեռնատարների համար
Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանի նամակին
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հաստատ էս տատիկ-պապիների հետեւում ուրիշ մարդիկ կան. Քաղաքապետարանի պաշտոնյան՝ փողոցային առեւտուր անողների մասին
Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ իր հասցեին անհիմն մեղադրանքներ են հնչեցնում ու սպառնում
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 137 դեպք. Գրանցվել է 7 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 10 մարդ
Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել
Եթե ուզում ենք և տնտեսական աճ, և ծնելիության աճ, պետք է գործուն քայլեր ձեռնարկենք հավասար հնարավորությունների ապահովման ուղղությամբ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի օգնական Անի Բաբայանը նշանակվել է նրա խորհրդական
«Թքեմ Նիկոլի երեսին, թող թալանչիներին բռնեն» փողոցային առեւտրով զբաղվող պապիկ
Արգիշտի Քյարամյանը Քննչական կոմիտեում նոր նշանակում է արել
ԵՄ-ն ի գիտություն է ընդունել Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերումը
Կապանում 35-ամյա երիտասարդը սպանել է 63-ամյա տղամարդուն, ապա դին այրել և թաղել իր այգում
«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, բջջային հեռախոսների պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել
Փաշինյանի հիմնական նպատակը քարոզչական, քաղաքական դաշտում տրամադրությունների փոփոխության հասնելն է, թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի․ Աբրահամյան
Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի
Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան Ոսկանյան
Շուշիի 117-ամյա Կանաչ Ժամ եկեղեցին հողին է հավասարեցվել
Քրեական ոստիկանության ծառայողները կասեցրել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի ներկրման փորձը
Ավելին
Ավելին