Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական թիմի անդամ Հրաչյա Պողոսյանը դարձավ երիտասարդների Եվրոպայի առաջնության չեմպիոն:
Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպեում ընթացող առաջնության 63 կգ քաշային կարգի եզրափակչում Պողսյանը ուժերը չափեց Շվեդիայից Նիկլաս Օհլենի հետ և առավելության հասավ 4:1 հաշվով: